МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Завтра+29 °C
«...ինչպես որ մեր Տեր Աստվածն էր պատվիրել մեզ». հրեաների գրած Հին կտակարանն արյամբ է ներծծված
12:17, 26.01.2024
673 | 0

«Սպանի՛ր բոլորին, ոչ մեկին ողջ մի թող» (Օրենք 2, 2: 34, 3: 3)

***
Երկրորդ օրենք 2

31Տերն ինձ ասաց. «Ահա սկսել եմ Եսեբոնի արքա ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը հանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը» ։ 32Եսեբոնի արքա Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դեմ։ 33Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34Այդ ժամանակ նվաճեցինք նրա բոլոր քաղաքները, մեկ առ մեկ ավերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։ 35Միայն հոտերը ավար վերցրինք և կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոյերի քաղաքներն 36ու ձորում գտնվող քաղաքը, մինչև Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տեր Աստվածը մատնեց մեր ձեռքը, 37բացի Ամոնացիների երկրից, որին չմոտեցանք, ինչպես նաև Յաբոկի ձորի բոլոր ավաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպես որ մեր Տեր Աստվածն էր պատվիրել մեզ» ։

***
Երկրորդ օրենք 3

«Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով։ Բասանի արքա Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դեմ։ 2Տերն ինձ ասաց. «Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացի արքա Սեհոնի հետ» ։ 3Եվ մեր Տեր Աստվածը Բասանի արքա Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։

***
Երկրորդ օրենք

12 «Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որոնք դուք հետևողականորէն պիտի կատարեք այն երկրում, որը ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ որպես ժառանգություն։ Դրանք պիտի կատարեք այդ երկրի վրա ձեր կեցութթան բոլոր օրերում։ 2Ոչնչացրե՛ք բարձր լեռների, բլուրների վրա ու վարսավոր ծառերի տակ գտնվող բոլոր վայրերը, ուր մյուս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, և որոնց դուք պիտի տիրանաք։ 3Քարուքա՛նդ արեք նրանց բագինները, ջարդուփշո՛ւր արեք նրանց կոթողները, խորտակեցե՛ք նրանց հուշասյուները և կրակի մատնեցե՛ք նրանց տաշածո կուռքերը։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх