МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Ինչպե՞ս ընտրել զուգարանակոնք
15:21, 02.03.2024
391 | 0

Սանտեխնիկայի մասնագիտացված խանութներն այսօր առաջարկում են զուգարանակոնքերի լայն տեսականի, և ընտրություն կատարելը դառնում է ոչ այնքան հեշտ: Ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հիմնական առանձնահատկությունները՝ հարմարավետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, ֆունկցիոնալությունը և, իհարկե, որակը։ Եկե՛ք հասկանանք, թե որ հատկանիշներին պետք է ուշադրություն դարձնել զուգարանակոնք գնելիս։

Զուգարանակոնքերի տեսակներն ըստ տեղադրման եղանակի

Հատակին ամրացվող զուգարանակոնքն ամենատարածված տեսակն է, երբ զուգարանակոնքը կանգնած է հատակին, իսկ բաքն ամրացված է կորպուսին: Այն կարող է կամ կցվել կամ անկախ լինել։ Հատակին ամրացվող զուգարանակոնքերն ունեն մի շարք առավելություններ՝

  • hեշտությամբ է տեղադրվում, քանի որ պետք չէ քանդել պատը.
  • կարող է տեղադրվել ցանկացած պատի մոտ՝ ներառյալ ոչ բավականաչափ ամուր ներքին միջնորմի, կամ անկյունում.
  • տեխնիկական խնդիրները կարող են արագ վերացվել, քանի որ կոմունիկացիաները պատի մեջ թաքնված չեն.
  • նստատեղը կարող է դիմակայել մինչև 300 կգ բեռների:

Կախովի զուգարանակոնքերը ամրացվում են պատին և չեն դիպչում հատակին: Ջրահեռացման բաքը կցամասերով և կոմունիկացիաներով ներկառուցվում է պատի մեջ: Ներկառուցվող զուգարանակոնքերի ընտրությունն իր հերթին ունի առավելություններ՝

  • բոլոր կոմունիկացիաները թաքցվում են պատի մեջ.
  • տեղադրելիս հնարավոր է ընտրել ցանկալի բարձրությունը.
  • հեշտանում է զուգարանակոնքի տակի հատակի մաքրումը.
  • սանհանգույցի տարածքի խնայողություն է լինում:

Կախովի զուգարանակոնքերն առավել հարմար են փոքր սանհանգույցների դեպքում, մինիմալիստական և մոդեռն ոճի ինտերիերով բնակարաններում:

Զուգարանակոնքերի տեսակներն ըստ հումքի

Զուգարանակոնքերը կարող են պատրաստված լինել ամենատարբեր նյութերից՝ կերամիկա, մետաղներ, բնական քարեր: Ամենաթանկարժեքը թերևս բնական քարե զուգարանակոնքերն են, որոնք հազվադեպ են հանդիպում խանութներում և նույնիսկ կարող են պատրաստվել հատուկ պատվերով:

Զուգարանակոնքերի ամենատարածված, պրակտիկ, մատչելի տարբերակը սանիտարական կերամիկան է, որը նախընտրելի տարբերակ է թե՛ որակի և թե՛ արժեքի տեսանկյունից:


Զուգարանակոնքերի ընտրությունն ըստ ֆունկցիոնալության

Այսօր սանտեխնիկայի խանութներում հանդիպում են տեխնոլոգիապես առաջադեմ զուգարաններ, որոնք ունեն հոտերի վերացման ֆունկցիաներ, տաքացվող նստատեղ և այլն: Ինչ խոսք, այս ամենը անդրադառնում է նաև ապրանքի արժեքի վրա:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մեր օրերում զուգարանակոնքերի առկա տեսականին հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գնել զուգարանակոնք՝ ելնելով թե՛ հարմարավետությունից, թե՛ տեխնիկական բնութագրերից, և թե՛ ամենակարևորը՝ հատկացված բյուջեից:

Пресс-секретарь: Content Master
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Content Master
наверх