МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Սեմինար-դասախոսություն ԵՊՀ-ում՝ ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում
22:45, 08.03.2024
380 | 0


2024թ․մարտի 6-ին ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 422 լսարանում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն Tendencies Of Identity Transformations In The Global World Or Reinvention Of Persons Or Nations/ Ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում կամ անձի կամ ազգի վերակերտումը թեմայով՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ։

Սեմինար-դասախոսությունը վարում էր ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Նաիրա Գասպարյանը։


Միջոցառումը կազմակերվել էր ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ։ Մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմը, մագիստրոսները, բակալավրի ծրագրով սովորող ուսանողական խմբեր, հյուրեր այլ ֆակուլտետներից։

Տեխնիկական միջոցների կիրառմամբ ներկայացվեցին համահարթեցման արդի դարաշրջանում տեղի ունեցող արհավիրքների արդյունքում (թագաժահրի, պատերազմների, երբ առկա են հսկայական մարդկային կորուստներ, ունեցվածքի ամբողջական կամ մասնակի կորուստներ, ընտանիքի կազմի փոփոխություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած աղետներից հետո ու աշխատանքի փնտրուքի նպատակով բնակչության տեղաշարժերի հետևանքով առաջացած հետտրավմատիկ սթրեսային համախտանիշից տառապանք, որի բուժման համար ահռելի երկար ու կյանքի համար հանգիստ, առանց ծայրահեղ հուզական վիճակի պայմաններ են հարկավոր) առաջացել են միտումներ, որոնք տանում են անձի և ազգային ինքնության փոխակերպումների՝ հանգեցնելով նոր ինքնությունների ձևավորման։ Անցումները ցավոտ են և տեղի են ունենում փուլային մակարդակով։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և լուսաբանվեցին են այդ փոխակերպումներին առնչվող լեզվական բառամիավորները, որոնք հատուկ են փուլերից յուրաքանչյուրին, նաև այն նորաբանություն հանդիսացող և կայացման շրջանում գտնվող բառապաշարը, որոնք բնութագրական են ինքնությանը վերաբերող երևույթներին։ Քննարկվեցին այնպիսի եզրույթներ և դրանց հարաբերակցություններ, ինչպիսիք են՝ Global, European, Transnational, Posthuman Postmodern identities, Community trauma, Culture trauma, Common/shared trauma, Historic mourning, a new self recovery strategy, types and mechanisms of and approaches towards coping, resilience, molting self-restoration, self-reconstructing, clinging to losses, transition, re-incorporation – a new identity և այլն։


Հատուկ ուշադրություն դարձվեց այնպիսի հեղինակների ազգային ինքնությանն առնչվող ձևակերպումների, որոնք գլոբալ դարաշրջանում կրում են յուրահատուկ գլոբալ փիլիսոփայության հիմքը, եղան բառամիավորների և կոնցեպտների մեկնաբանություններ։ Լուսաբանվեցին եվրոպական ինքնության յուրահատկությունները ազգային և գլոբալ ինքնության տիրույթում, քննարկվեցին Ֆրենսիս Ֆոկույամայի ազգային ինքնության առաջընթացի կանգին վերաբերող դրույթներ, որի արդյունքում հնարավոր է ոչ միայն ազգի զարգացման ետընթաց այլև քաղաքացիական պատերազմ։ Լուսաբանման արժանացան ոչ միայն իբրև նորաբանություն ներկայացվող եզրույթներ ու կոնցեպտներ այլև սպառիչ բացատրություն և մեկնաբանություն ստացան դրանց միջոցով ներկայացվող արտալեզվական հիմք երևույթները՝ առանց որոնց հնարավոր չէ հասկանալ գլոբալ զարգացման միտումներն ու նոր ինքնությունների առաջացման մեխանիզմները։ Հստակեցվեցին դեմոգրաֆիկ փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին առնչվող արտալեզվական հիմքով պայմանավորված լեզվական միավորները։ Ուշադրություն հրավիրվեց նաև առկա ԳԵՆԴԵՐ և ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, ԳԵՆԴԵՌԱՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ /genderqueer, ԻՆՏԵՐՍԵՔՍ նորաստեղծ անգլերեն բառապաշարին, երբ առկա անձնական դերանուններն այլևս չեն բավարարում երևույթների բնութագրման համար և ստեղծվում են նոր դերանուններ, որոնց կիրառմամբ կարելի է խուսափել սեռի հիշատակումից, քանզի դրանք սեռատարբերակիչ չեն։ Նյութի քննարկումն ու առաջադրված հարցերի լուսաբանումը մասնակիցներին օգնեցին հասկանալ այն առանցքային լեզվական նոր խնդիրները, որոնց ուսումնասիրությունն անհնար է առանց արտալեզվական հիմքի հստակ ընկալման։ Նշենք, որ հատուկ ուշադրություն դարձվեց Էնթընի Սմիթի կողմից առաջ քաշված էթնիկ և ազգային մեկնաբանության խնդիրներին, լուսաբանվեց այն դրույթը, որ համահարթեցման և ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ պարագայում արդիական են՝ օրինակ, երբ արտաքին մշակութային խթաններն ու շփումները թարմացնում են էթնիկական ինքնության զգացումը ընտրովի մշակութային յուրացման միջոցով, հարցեր, որոնց անդրադառնում է Սմիթը իր աշխատություններում։ Նշվեց նաև, որ ցանկության դեպքում, Սմիթի կարևորագույն աշխատություններին կարելի է ծանոթանալ ոչ միայն համացանցում այլև ԵՊՀ ֆոնդերում և ընթերցասրահներում։ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ առնչությամբ ներկայացվեց Եվրամիության դերը, երբ ՆՈՐ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ գաղափարի ներդրմամբ, ըստ ԵՄ փաստաթղթերի դրույթների, պետք է ապահովվեն ժողովրդավարության պրակտիկ դրսևորումներ և կայուն խաղաղություն՝ վերազգային զարգացումների հարցում։ Ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացավ ՀԵՏՄԱՐԴԿԱՅԻՆ/posthuman, տեխնոլոգիաներից կախված, կամ դրանց սերտաճած ինքնության քննության հարցը, երբ սովորական պայմաններում ընդամենը 20 րոպեով սոցիալական ցանցերի անջատումը հասուն գիտակից մարդկանց շրջանում առաջացնում է խուճապ․․․ Մեծ զարմանք և հետաքրքրություն առաջացավ, երբ դասախոսողը անդրադարձավ Կառլո Լիվայսի ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ/ paternalistic rule կանոնի մեկնաբանությանը։ Ունկնդրին ծանոթ էր paternity test բառակապակցությունը, սակայն ոչ ոք չէր պատկեացնում նման ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ կանոնի գոյություն՝ երբ կարելի է միջամտել ազգի կամ պետության ազատությանը նրան օգնելու նպատակով, առաջնորդվելով՝ «ձեր լավ լինելու համար» մոտեցմամբ։ Հիշատակվեցին դեպքեր, երբ ազգաբնակչությունը, օրինակ, հարց է առաջ քաշում, թե ո՞րն է օտար պետության մեզ օգնելու նպատակը։ Դասախոսության ընթացքում հսկայական հետաքրքրություն դրսևորվեց, ոչ միայն թագաժահրի, քովիդի, պատերազմների, տարբեր աղետների հետևանքով բնակչության տեղաշարժերից առաջացած իրողությունների և այդ հիմքի վրա ստեղծված նորաբանությունների կամ եղած բառամիավորների նոր իմաստային ձեռքբերումների վերաբերյալ այլև այն բառային միավորների բազմության, որոնցով բնութագրվում են նոր ինքնության ստեղծման Ջեննեփի 1960 թ․ հին մոդելը և Ֆոլկմանի 1986 թ․ զարգացրած նոր մոդելը, որտեղ ավելացված ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ/ coping, ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ/ resilience, ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԵԼ / molting նոր կիրառում և բովանդակություն ձեռք բերած բառային միավոր եզրույթները լիովին բացահայտում են մոդելի իմաստը։ Առանցքային միավորը, որին ուղղված էր եզրութաբանության քննարկումը ՆՈՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՍՏԵՂԾՈՒՄ / re-incorporation ՝ նոր ինքնություն եզրույթն էր, որը նշված բազմաթիվ աղետաբեր երևույթների արդյունք նորի հիմքն է։


Այսպիսով՝ համահարթեցման դարաշրջանի փոփոխությունների համատեքստում աղետներն անխուսափելիորեն տանում են մի շրջանի ավարտի և մի այլ շրջանի սկզբի ազդարարման, որի մասին խոսել առանց բնութագրող եզրութաբանության հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ անտեսել ինքնության փոփոխակերպումների միտումները համահարթեցման իրողությունների շրջանակում, որը նշված եզրութաբանության արտալեզվական հիմքն է։

ԵՊՀ լրատվության համար նյութը ներկայացրեց ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանը։

Ֆոտո նկարները՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ Մարիամ Խաժակյանի, գրասենյակի աշխատակից Տաթևիկ Ռաֆյանի։


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
00:09, 09.03.2024
874 | 0
наверх