MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +20 °C Tomorrow:+19 °C
Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց» գրքով
19:13, 29.04.2024
289 | 0

Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է ևս մեկ արժեքավոր գրքով։ Դա1668-1669 թ․ Ամստերդամում տպագրված «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց» աշխատությունն է, այդ մասին տեղեկանում ենք գրադարանի կայքից ։ Ոսկան Երևանցին, Աստվածաշնչի տպագրումն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինում այս գրքույկի տպագրությանը, որը պարունակում է Մովսես Խորենացու աշխարհագրությունը, և «Աղվեսագիրք» անվան տակ հայտնի դարձած առակների հավաքածուն։

Կազմը կաշվից է, և պատրաստվել է նույնպես Ամստերդամում, տասնյոթերորդ դարի վաթսունական թվականներին։ Կազմի երեսի կաշվի մեջ դրոշմված է Քրիստոսի խաչելության տեսարան, և կազմի հակառակ երեսին՝ Լուսնամահիկի վրա կանգնած Սուրբ Աստվածածին։ Պակասում է տիտղոսաթերթը։

Armenian Library Amsterdam

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top