МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Ինքնասպանություն Facebook-ում. լքված աղջիկը կյանքին վերջ է տվել իր ծննդյան օրը
02:18, 28.03.2012
5649 | 0
Թայփեյում Քրել Լինը ինքնասպանություն է գործել... Աղջիկը միաժամանակ թունավոր նյութեր է շնչել և Facebook-ում ներկայացրել իր ընկերներին , թե ինչ է կատարվում: Լինը կյանքին վերջ է տվել իր 31-ամյակի օրը ընկերոջ հետ վիճած լինելու պատճառով:

67 րոպե շարունակ աղջիկը իր ստատուսների միջոցով տեղեկացրել է, թե ինքնքսպքնության որ փուլում է:

Ստատուսների տակ մեկնաբանություններ գրող և նրան տարհամոզել փորձող ընկերներից ոչ ոք սակայն ոստիկանություն չի զանգահարել: Լինը հասցրել է նույնիսկ ինքնասպանության գործընթացի լուսանկարներ տեղադրել սոցիալական կայքում:

Լինի վերջին մեկնաբանությունը եղել է հետևյալը. «Չափազանց ուշ է: Սենյակը լցված է գազով: Մի նկար էլ եմ գցել: Չնայած մահանում եմ, միևնույնն է էլի FB եմ ուզում: Երևի FB-ի թույնից է: Հահա»:

Թայվանի Ֆեն Չիա համալսարանի սոցիոլոգ Չայ Բեն-Ռեյը, այս դեպքը մեկնաբանելով, ասել է, թե դա արտացոլում է հասարակական մեկուսացվածությունը ինտերնետի դարաշրջանում:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անուշ Քոչարյան
наверх