ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ * * * Ծնվում է ու մեծանում, (Արև) * * * Ամբողջ օրը տանը մնում, (Կատու) * * * Հողն է մտնում, մահանում, (Ցորեն) * * * Չորս ոտք ունի, բայց շուն չի, (Կրիա) * * * Տուն է սպիտակ, լայնատարած, (Գիրք) * * * Ամբողջ օրը քուն չունի, (Մեղու) * * * Արքա չունեն, սակայն արագ (Մորեխ) * * * Գիշերով է նա լույս տալիս, (Լուսին) * * * Տեսա իմ հոգու հոգին Սրի բերան նա ընկավ, (Ցորեն) * * * Հսկայական փռում թխած (Լուսին) * * * Նա որսորդ է չար ու անգութ, (Հովազ) * * * Ճարտարագետ և իմաստուն, (Մեղու) * * * Մի օձ կա մեծ, գույնը կապույտ, (Գետ) * * * Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, (Գարուն) * * * Մի տախտակ կա քառանկյուն, (Դուռ) * * * Նա ապրում է շարժուն տան մեջ, (Ձուկ) * * * Երեկ տեսա մի քարավան (Մրջյուն) * * * Մի թռչուն կա շատ իմաստուն, (Սագ) * * * Կա մի գմբեթ` բարձր ու լայն, (Երկինք) * * * Խոսում է նա, լեզու չունի, (Նամակ) * * * Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք, (Արև) * * * Թռչուն անթև ու անփետուր, (Միտք) * * * Հողից շինեցին, (Խնոցի) * * * Մի բան գիտեմ զարմանալի,
Ոտքով, ձեռքով բանում է, Նեկտար գտավ՝ տանում է, Տեսավ կողքին չաշխատող՝ Բովտուն տնից հանում է: /Մեղու/ *** Ճերմակ-ճերմակ թիթեռներ Իրենց թևերն են բացել, Ու ճախրում են - թռվռում՝ Քանի գետնին չեն հասել: /Ձյան փաթիլներ/ *** Միրգ-պտուղ է ժողովում, Մեջքին առած՝ տուն տանում, Իրեն բռնել թե փորձես՝ Փշե գնդակ է դառնում: /Ոզնի/ *** Սուտ ճառեր է նա միշտ ճառում՝ Թե արքա է ողջ անտառում, Սուտմեռուկ էլ նա կխաղա, Երբ որ նրա պոչն են դաղում: /Աղվես/ *** Երբ պետք եմ՝ միշտ էլ հենվում են, մաշում, Երբ պետքս չունեն՝ ինձ չեն էլ հիշում: /Ձեռնափայտ/ *** Ձյունի փաթիլ եմ դաշտում, Ջուր եմ խմում անկշտում, Դառնում քուլա, դառնում շոր՝ Ինձ դրա համար են պաշտում: /Բամբակ/ *** Անձեռ, անոտ սուրում է, Անգետ-անգետ սուլում է, Երբ փնտրածը չի գտնում. Ձեռքը պարզած՝ մուրում է: /Քամի/ *** Մեկ գնում է, մեկ՝ գալիս, Մերթ խնդում է, մերթ լալիս, Աշխատում է՝ թե քաշես. Հատողի դաս է տալիս: /Սրոց/ *** Կենտ աչքով է քեզ նայում, Նայես՝ աչքով է անում, Քեզ "կուլ տալիս" ինչպես կաս, Բայց "անարատ" դուրս հանում: /Լուսանկարչական սարք/ *** Կանաչ հագավ, ու անտես Զուգվեց ջահել հարսի պես, Արար աշխարհ դարձրեց Ուրախության ճոխ հանդես: /Գարուն/ *** Ունի երկու խողովակ, Ամեն մեկն ունի ակ, Խողովակից թե նայես՝ Ողջ աշխարհն է ոտքիդ տակ: /Հեռադիտակ/ *** Հատիկ ունի՝ ասես նուռ, Հատիկները փշոտ, սուր, Պտղամիսն է շատ համեղ, Նրան ասում են... /Մասուր/ *** Ձյունի նման եմ, քնքուշ, Շատ համեղ եմ, քաղցրանուշ, Ով որ իմ համը առնի՝ Նա ինձ կասի... /Սառնանույշ/ *** Ինձ դարսում են հատիկ-հատիկ Մի տուփի մեջ՝ բազմապատիկ, Ողջ աշխարհը կհրդեհեմ՝ Ինձնից վառես թե մի հատիկ: /Լուցկի/ *** Ամեն տեղ է իրեն խոթում, Անուշ բույրեր որսում օդում, Բայց երբ տերը հիվանդացավ՝ Մատով նրա աչքն է բոթում: /Քիթ/ *** Գարնան շնչից շառաչում, Կարկաչում է ու կանչում, Բայց երբ ձմեռ է գալիս՝ Լռության մեջ հառաչում: /Առվակ/ *** Ասես ձուկ է ջրի տակ, Չափում է ծովն անհատակ, Մի աչք ունի գլից վեր, Որ և' ակ է, և' դիտակ: /Սուզանավ/ *** Շատախոս է, շատախոս, Փույթ չէ՝ ընկնի դար ու փոս, Եթե նրան չտանջես՝ Նա կմնա միշտ անխոս: /Լեզու/ *** Ամպը ամպին ոսոխ դառավ, Ասես հրե լեզու առավ, Երբ յոթ գույնով փայլատակեց՝ Կյանքը մեկեն հրաշք դառավ: /Ծիածան/ *** Մկնիկներին կեր է տալիս, Խաբում է՝ թե սեր է տալիս, Երբ փորձում են կերը ուտել՝ Մեկեն բռնում-տուր է տալիս: /Թակարդ/ Ինքը չի ուտում, Ինքը չի խմում, Բայց իր տիրոջը Միշտ կուշտ է պահում: /Արհեստ/ *** Ունեմ երկու փայտե ձի, Առանց պայտի և սաձի, Այնտեղ են ինձ ման ածում, Ուր նստել է առատ ձյուն: /Դահուկներ/ *** Թեև բույս եմ, ունեմ ցողուն, Բայց չեք գտնի դուք ինձ հողում, Կանաչ զգեստ կա իմ հագին, Դիմանում եմ ցուրտ ու տաքին: /Մամուռ/ *** Այն ի՞նչն է, այն ի՞նչ, Աշխարհի չափ հին, Հողին բարեկամ, Հրին թշնամի: /Ջուրը/ *** Ոչ թուխպ է, ոչ ամպ, Բայց քո ցանկությամբ, Քո ուզած տեղում Անձրև է մաղում: /Ցնցուղ/ |