МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Завтра+19 °C
8 պատճառ, թե ինչո՞ւ ենք գիրանում
20:29, 06.11.2013
8030 | 0
1.Հիվանդությունները:
Եթե նկատում եք, որ գիրանում եք առանց շատ ուտելու, ապա պետք է մտածել, որ գիրացման պատճառ կարող է լինել որոշակի հիվանդություներ: Դրանց թվին են պատկանում վահանձև գեղձի, մակերիկամների, երիկամների հիվանդությունները:
2.Գենետիկական ֆակտոր
Ավելորդ քաշի պատճառ կարող է հանդիսանել գենետիկական նախատրամադրվածություն: Այսինքը, եթե ընտանիքում կան գեր մարդիկ դա կարող է նշանակել, որ գիրանալու պատճառը ժառանգականությունն է:
3.Սթրես
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել նաև սթրեսը: Սթրեսային պայմաններում օրգանիզմը խնայում է էներգիա, ուստի առաջանում է սովի զգացում: Այսպիսի պայմաններում մարդը սովորաբար ուտում է ավելի մեծ քանակությամբ սնունդ, քան կուտեր նորմայում:
4.Սխալ սնվելը

Սխալ սնվելը կարող է պաճառ հանդիսանալ ավելորդ քաշի: Այս խնդիրը, ի տարբերություն հիվանդությունների հետևանքով առաջացած ավելորդ քաշի, հեշտությամբ կարող է լուծվել: Սխալ սնվելն իր մեջ ներառում է անտեղի, անօգուտ սննդի ընդունում:
5.Հոգեբանական խնդիրներ

Սա գիրանալու ամենագլխավոր պատճառներից մեկն է համարվում: Ընդ որում 90 տոկոս դեպքերում գիրանալու պատճառը հոգեբանական է: Այս դեպքում խնդիր կարող է համարվել վախը, մեղքի զգացումը, հարազատների հետ խնդիրները և այլն:
6.Նստակյաց կյանք
Երբ Ձեր աշխատանք ենթագրում է նստած դիրք մի քանի ժամ շարունակ և աշխատանքից հետո ոչ ակտիվ կենսակերպ, ապա կարելի է ավելորդ ճարպի կուտակման պատճառ համարել նստակյաց կյանքը:
7.Դեղեր
Դրանք հիմնականում հորմոնալ խմբի դեղերն են, որոնք փոխում են օրգանիզմի հորմոնալ ֆոնը, որն էլ բերում է ճարպակալման: Իսկ հակահիստամինային դեղորայքը բացում է ախորժակը:
8.Հղիություն ու ծննդաբերություն
Պատճառն այս դեպքում հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխությունն է:
Автор: ՆԱԱՎ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆԱԱՎ
наверх