МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Завтра+18 °C
Տիգրան Ուրիխանյանը եկավ, նկարվեց, գնաց......
22:55, 24.11.2013
3615 | 0

Երեկ` նոյեմբերի 23-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանի ինտեգրման հարցերը Վիլնյուսի նախաշեմին» խորագով կլոր սեղան, որին մասնակցելու համար ներկայացել էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Այս մասին գրել է evrazesnews.am-ը հղում անելով neonews.am լրատվական կայքին:


Սակայն, ինչպես գրել է neonews.am-ը, հարգարժան պատգամավորը եկել էր ոչ թե կլոր սեղանին մասնակցելու, այլ լրագրողների հետ հանդիպելու` մեկ-երկու վերացական մտքեր հայտնելու, որոնցում ադպես էլ ոչ մի հարցի հստակ պատասախան չհնչեցրեց, նկարվելուց հետո ներողություն հայտնեց ու գնաց, անգամ մինչ այդ համաձայնեցրած ելույթը չհնչեցրեց, պատճառաբանելով, որ ոչ բոլոր հյուրերն են ժամանել:


Նշենք նաև, որ ինչպես կլոր սեղանի կազմակերպիչ, Հայաստանում Եվրասիական շարժման ղեկավարի տեղակալ, «Ժամանակակից Եվրասիա» գիտա-քաղաքագիտական կենտրոնի նախագահ Արման Ղուկասյանը հայտնեց, քննարկմանը չէին ժամանել Եվրոպական միությանն անդամակցելու կողմնակիցները, ովքեր վերջին պահին տարբեր պատճառաբանություններով չէին եկել մասնակցելու:


Ինչևէ կարևորը Տիգրան Ուրիխանյանը եկավ, նկարվեց, գնաց:

Автор: P&H Hop
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
P&H Hop
21:39, 30.11.2013
4319 | 0
наверх