МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+20 °C
Մարդիկ են կյանքը անարդար դարձնում
20:00, 21.12.2013
2702 | 0

Երբեմն մենք մտածում ենք, թե ինչու է կյանքը այսքան անարդար...Բայց երբեք չենք անրադառնում, որ մարդիկ են այդպես կյանքը կառուցում: Գեթ մեկ անգամ մեզ հարց տվել ենք, թե ինչ է մեզ հարկավոր այս կյանքում, ինչու ենք տառապում կամ ուրախ պահեր ապրում եւ երբեմն էլ անտարբեր լինում այս կյանքի եւ մարդկանց նկատմամբ, մի գուցե հուսահատվում ենք...... Պետք է փնտրենք Աստծու ներկայությունը մեր մեջ, որպեսզի կարողանանք արժեւորել մեր կյանքը. Մարդու համար միշտ դժվար է ապրել աննպատակ, քանզի մարդը միշտ ձգտում է ինչ որ մի բանի հասնել, իսկ միգուցե ձգտում է Աստծուն հասնել. Կարող են նաեւ մարդիկ լինել, ովքեր հարց տան իրենց, թե Աստծուն փնտրելու ճանապարհին կգտնենք արդյոք Աստծուն: Կարծում եմ, որ Աստծուն փնտրելու ճանապարհը սկսելուց առաջ նախ պետք է ինքներս մեզ գտնենք` լինենք պարզապես մարդ: Եկեղեցու հայրերից մեկը ժամանակին ասել է, որ Աստված մարդացավավ, որ մարդ Աստվածանա, բայց նախ եկեք մարդ լինենք եւ փոխենք մեր կյանքը հետո Աստվածանանք:


Սիրով` Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6159 | 0
наверх