МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Завтра+20 °C
19 նոյեմբեր. Տղամարդկանց միջազգային օր
14:41, 19.11.2012
3839 | 0

Տղամարդկանց միջազգային օրը ամենամյա տոն է, որը նշվում է նոյեմբերի 19-ին: 1999թ.-ին, առաջին անգամ այն տոնել են Տրինիդադ և Տոբագոյում, որի արդյունքում այս տոնը հավանության արժանացավ Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և վերջապես ՄԱԿ-ի կողմից:

Տղամարդկանց միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային դիսկրիմինացիային ուշադրություն հրավիրելն է: Տոնի կազմակերպիչների նպատակն է նաև ուշադրություն հրավիրել տղաների և տղամարդկանց առողջությանը և ընտանիքի վրա տղամարդու դրական ազդեցության ընգծումը:

Ինչևէ կուզեի այս օրը բոլոր կանայք է՛լ ավելի ուշադիր լինեին իրենց տղամարդկանց հանդեպ: Եվ ինչու՞ ոչ՝ հենց այս րոպեյին, այս նյութը կարդալուց հետո, անմիջապես շշնջացեք Ձեր տղամարդկանց ականջին, թե որքան եք իրեն սիրում…

Շնորհավոր մեր տոնը Տղամարդի՛կ:

Աղբյուրը՝ www.arxangelo.info

Пресс-секретарь: Mediamag
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Mediamag
наверх