МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +21 °C Завтра+24 °C
Վենգերի չիրականացած երազանքը
14:43, 01.04.2014
3114 | 0
Ֆուտբոլով հետաքրքրվող անձինք քաջ ծանոթ են այս ֆրանսիացի մասնագետին, որը հավատարիմ լինելով Լոնդոնի ամենատիտղոսակիր ակումբին` Արսենալին, ոչ մի տեղ չհեռացավ նույնիսկ այն դեպքում երբ նրան ժամանակին հրավիրեցին իր երկրի՝ Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու: IFFHS-ը նրան ճանաչել է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն մարզիչ: Այս մասնագետը հայտնի է երիտասարդների հետ աշխատելու իր կարողությամբ և աշխարհում կան շատ երիտասարդներ և պատանիներ ովքեր երազում են նրա գլխավորությամբ խաղալ, բայց բախտը ժպտում է շատ քչերին, քանի որ Արսենը հայտնի է իր բարդ բնավորությամբ, և նա կարող է տարիներով հետևել միևնույն ֆուտբոլիստին: Հենց այդ բնավորության շնորհիվ նա իր ձեռքից բաց է թողել շատ որակյալ ֆուտբոլիստների, որի համար նա ապագայում շատ է զղջացել: Մինչ այժմ նա չի կարողանում իրեն ներել երիտասարդ Զինեդին Զիդանին ձեռք չբերելու համար, քանի որ ժամանակին չի հավատացել որ նա կկարողանա բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալ, բայց Զիդանը հակառակն ապացուցեց նրան: Այս ցուցակում են նաև Զլատան Իբրահիմովիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռոբերտ Լեվանդովսկին, Նուրի Շահինը, Մարուան Ֆելաինին և այլոք:
Արսենալի հետ Անգլիայում նա նվաճել է բոլոր հնարավոր մրցանակները, բայց այն բաղձալի գավաթը, որի մասին երազում են բոլոր մարզիչները նրա մոտ այդպես էլ չի ստացվում նվաճել: Խոսքը ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթն է: Ամենաիրական պահը այն հաղթելու համար եղել է 2005/06 թվականի խաղարկության ժամանակ երբ Արսենալը հասավ մինչև եզրափակիչ, բայց այդ խաղում նրանք պարտություն կրեցին Բարսելոնայից 1-2 հաշվով: Խաղը Արսենալի համար սկսվեց անհաջող, քանի որ 18-րդ րոպեին կարմիր քարտ ստանալով խաղը լքեց զինագործների դարպասապահ Յենս Լեհմանը, բայց չնայած դրան Արսենալը շարունակեց պայքարել և դա տվեց իր պտուղը երբ 37-րդ րոպեին Սոլ Քամփբելը տուգանայինից գրավեց երիտասարդ Վիկտոր Վալդեսի դարպասը: Բայց քանակական առավելությունը տվեց իր արդյունքը և երկրորդ խաղակեսում կատալոնացիները կարողացան խաղը թեքել իրենց կողմը: Առաջին գոլը նրանք խփեցին 76-րդ րոպեին երբ Էտօօն փոխանցում ստանալով Լարսսոնից, հայտնվեց մեն մենակ դարպասապահի առջև և գրավեց դարպասը: Իսկ երկրորդ գոլը խփեց Բելլետին 81-րդ րոպեին, երբ նա արագությամբ ներխուժեց տուգանային հրապարակ և հաղթական գոլը խփեց Ալմունիայի դարպասը: Ի դեպ, Բարսելոնան միշտ էլ եղել է անցանկալի մրցակից Վենգերի համար:
Այդ դեպքից ի վեր Արսենալը այդքան մոտ չի եղել գավաթը նվաճելուն, և ո՞վ գիտե, միգուցե այն ֆուտբոլիստներին, որոնց Վենգերը չի վստահել ժամանակին՝ կօգնեին նրան լինել աշխարհի ամենաերջանիկ մարզիչը, բայց մյուս կողմից նա դեռ Արսենալում է և նրա Արսենալը երբեք չի հանձնվում:
Автор: yawill
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
yawill
наверх