МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Արամ MP3-ը' իր կողմից ամեն ինչ անելու է, իսկ մե՞նք
03:06, 22.04.2014
3333 | 0

Սիրելի´ հայրենակիցներ,

2014թ. մայիսի 6-10-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենալու «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որին Հայաստանից մասնակցելու է Արամ Սարգսյանը (Արամ Mp3) ՝ իր «Not alone» գեղեցիկ երգով:

Անկհայտ է, որ Հայաստանը ներկայացնող Արամ Սարգսյանի՝ մեր տաղանդավոր հայորդու, հաղթանակի համար շատ բան է կախված մեզանից և մասնավորապես մեր եվրոպաբնակ հայերից: Հետևաբար բոլորս պետք է քաջալերենք և աջակցենք նրան, հավատանք նրա տաղանդին ու ի վերջո նաև՝ հաղթանակին:

Այս կապակցությամբ դիմում ենք հատկապես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին և խնդրում համախմբվել, հետևել կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցույթներին և քվեարկել մեր երգչի օգտին: Եթե բոլորս փորձենք մասնակցել այս շարժմանը և մի փոքր ժամանակ գտնեք մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու:
Խնդրում ենք ձեզ նաև տարածել այս կոչ-հաղորադագրությունը մեր հայրենակիցների շրջանում (facebook, այյ սոցիալական ցանցեր և այլն) և միաժամանակ ակնկալում Ձեր ակտիվ քվերակությունը:
Հարգանքով՝

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում պրոմո տուրի շրջանակներում Արամ MP3-ը իր «Not Alone» («Դու մենակ չես») երգն ապրիլի 18-ին արդեն ներկայացրել է Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Մեր մասնակցին սատարողների թվում էր Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպաթոս Գևորգ Պետրոսյանը, հոլանդահայ կազմակերպությունների բազմաթիվ անդամներ: Այդ մասին պատմող հոդվածն արդեն ներկայացրել ենք:

Միջոցառման համար ընտրված էր նշանաբան, հենց երգի մոտիվացիայով"Aram You not Alone !" (Արամ դու մենակ չես): ՈՒրեմն մի խնդրանք, սկսած մայիսի 6-ից, Եվրատեսիլի առաջին եզրափակիչի օրվանից, մենք մեր մասնակցի կողքին պետք է լինենք' զինված հեռախոսներով ու մեր ձայնը տանք հայաստանյան մասնակցին' Արամ MP3-ին, դա մենք կարող ենք անել:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն էլ իրենց հերթին են ինքնատիպ անակնկալ պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: Նրանք ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ» -ի մասնակից 35 երկրներին կոչ են արել քվեարկել Արամ MP3-ի «NOT ALONE» երգի օգտին:


Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն էլ իրենց հերթին են ինքնատիպ անակնկալ պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում պրոմո տուրի շրջանակներում Արամ MP3-ը իր «Not Alone» («Դու մենակ չես») երգն ապրիլի 18-ին արդեն ներկայացրել է Նիդերլանդների
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
309 | 0
наверх