МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
Տաթևիկ Հովհաննիսյանը մենահամերգ կունենա «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակում
21:40, 01.05.2014
3204 | 0

«Մանուկյան» ընկերությունը և Գյումրիի ջազ ակումբը, «Ազդ պրոդաքշն» ընկերության հետ «Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակում ներկայացնում են հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի մենահամերգը: Համերգը տեղի կունենա հունիսի 30-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Կայանալիք համերգը թվով իններորդն է: Տոմսերի արժեքը կլինի 3500-5000 դրամի սահմաններում: Եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը», - «Արմենպրես» -ի հետ զրույցում պատմեց «Ջազը և Գյումրին» նախագծի համահիմնադիր Մկրտիչ Մանուկյանը: Նրա խոսքով, գյումեցիներն ոգևորված են կայանալքի համեգով:

Տաթևիկ Հովհաննիսյանը հունիսի 28-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում հանդես կգա համերգներով: Հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի տոմսերի վաճառքն սկսված է:

Երգչուհու առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը` հունիսի 30-ին Գյումրիում, երրորդը` հուլիսի 2-ին Ստեփանակերտում: Շարքը կեզրափակվի հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հիմնական համերգով:
«Ջազը և Գյումրին» նախագիծը մեկնարկել է 2012 թ. նոյեմբերին: Նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ և արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: AVA եռյակըի մասնակցությամբ ապրիլի 27-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի «ունեցավ նախագծի 8-րդ համերգը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Автор: 57 hg
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
57 hg
наверх