МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Завтра+20 °C
Ինչու՞ են Եվրոպան այդքան գեղեցիկ պատկերացնում Հայաստանում
12:39, 13.05.2015
2297 | 1

  • May. 9th, 2015 at 1: 35 PM

Սալբի Պոշկէզէնեան-Սեփոեան
Գողն ամեն տեղ նույնն է

Երևանում, երբ ի միջի այլոց տղուս հեծանիւի գողացման մասին յայտնեցի, ընկերուհիս խեղճացած տոնով ըսաւ.
-Ցաւօք այստեղ այդպիսի բաներ էլ են պատահում:
Իսկ ցաւօք ո՞րտեղ չեն պատահում նման դեպքեր: Եւրոպայում շատ սովորական երևոյթ է' ուստի իրեն պատմեցի անմիջական իմ շրջապատում պատահած դէպքերից մէկ երկուսը միայն.
-Հարազատս Ամսթերտամում, երեխու սայլակով քայլելուց, իր ուսի պայուսակն են փախցնում: Զոհը չէր կարող երեխուն թողած պայուսակի ետևից վազել:
- Պրուքսէլի փողոցներում, փորձում են սանիկիս ձեռքից փախցնել հեռախօսը, երեխան դիմադրում է, գլխից վիրաւորվելու գնով փրկում արդէն ջարդուած հեռախօսը:
-Եղբայրս Պրուքսէլի ոսկերչական խանութում քանիցս ատրճանակով զինուած աւազակային յարձակումներու ենթարկուելէ ետք փակել է աշխատանոցը:
Ընկերուհիս հարց տուեց, բայց այդ անողները մուսուլմաններն են, չէ՞:
- Այո, մեդիայի ալ առաջին արձագանքը լինում է թէ՝ աւազակը կամ մարդասպանը արտերկրացիի արտաքինով է, և նման բաներ, բայց յաճախ աելի ուշ պարզւում է, որ մեղադրեալը ոչ մահմեդական, ոչ ալ ընդհանրապէս սևահեր չէ:
Երեկոյեան, Երևանում ապրող և երբէք իր երկիրը չկարօտող ֆրանսացի հարսիս պատմեցի ընկերուհիիս Եւրոպայի մասին ունեցած դրական ու վառ տպավորության մասին, աչքերը լայն բացած բացականչեց՝
- ամմմաաա
Ինչու՞ Եւրոպան այնքան գեղեցիկ են պատկերացնում այստեղ:
Ն.Օ. կողմից-Հրավիրում ենք քննարկման: Դուք կիսու՞մ եք հեղինակի տեսակետը: Պատահե՞լ են ձեզ հետ նման իրավիճակներ: Տարբերություն գտնում ե՞ք Հայաստանի և Եվրոպական քաղաքներում տիրող նմանատիպ դեպքերի միջև:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх