МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Завтра+20 °C
Քննարկում են Սիրուշոյի և այլ աստղերի հարսանիքները
12:12, 31.01.2013
34586 | 4

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատացել են ամուսնությունների թիվը նաև հայտնիների շրջանում, որոշեցինք առիթն օգտագործել ու այս անգամ էլ ոճային քննության ենթարկել հայտնի հարս ու փեսաներին: Դե ինչ, հետևենք դիզայներ-ոճաբան, խնջույքների կազմակերպիչ Գեորգի Հարությունյանի «արձանագրություններին»:

Իսկ մինչ այդ` ներկայացնենք քեզ գուցե անծանոթ դիզայներ Գեորգիին:

Ինչպես Թբիլիսիից Երևան տեղափոխված Գեորգի Հարությունյանն է նշում` դիզայնով զբաղվելը սկզբում իր համար հոբբի էր, այնուհետև նա շարունակել է զարգացնել այն` չնայած մասնագիտական կրթություն այդպես էլ չի ստացել: Հայաստան տեղափոխվելուց հետո մասնագիտությամբ ատամնաբույժը իր սեփական բիզնեսն է սկսել` ֆլորիստ Նաիրա Մանուկյանի հետ բացելով «Ոսկե ձեռքեր» խանութը, որը գործել է մոտ մեկուկես տարի: Այնուհետև Գեորգին առաջարկ է ստացել «Բելաջիո» դիզայն-ստուդիոյի կողմից և արդեն վեց տարի է` այդ ստուդիայի արտ-տնօրենն է: Գեորգին այժմ նաև ղեկավարում է ժամանցի համալիրներից մեկը` շոու-ծրագրերից մինչև մատուցումը:

Ոճաբանի խոսքերով` անցած տարի շատ նորաձև էին ժանյակով ձեռքի աշխատանքներով հարսանեկան հագուստները, որ դեռ երկար կպահպանվի: «Այժմ մինիմալիզմն է շատ մոդայիկ, այսինքն` շատ գեղեցիկու թանկարժեք կտորով, դարսերով նստեցրած հագուստները: Իսկ տղայի հագուստը կարող է լինել մուգ մոխրագույն կամ կապույտ, բայց օձիքը պետք է լինի, ասենք, սպիտակ եզրագծերով, կամ փողկապը կարող է թեք կապված լինել», - ասաց Գեորգին:

Հայկո և Անահիտ Սիմոնյան

Շատ լավ ու հետաքրքիր զգեստ է, երևում է, որ մեծ աշխատանք է կատարվել. հետաքրքիր է հատկապես այն, որ ամբողջ զգեստը պատրաստված է տարբեր ուղղությամբ դարսերով: Մազերը շատ հետաքրքիր են հավաքել: Նաև շատ գեղեցիկ է, երբ քողը վերևից ընկնում է դեմքին: Կարմիր փունջը հուշող ինչ-որ բան է, քանի որ ամբողջ դահլիճը ձևավորված է եղել կարմիր ծաղիկներով: Հարսի կերպարում ամեն ինչ համապատասխան է` մազերի ժապավենը, հագուստը, դիմահարդարումը: Կորսետը մի քիչ լավ չի «նստած». շատ լավ ձև է ընտրված, որի պատրաստումը, սակայն, շատ դժվար է:

Հայկոյին էլ համապատասխան կերպար է` թե´ փողկապը, թե´ թաշկինակի գույնը: Հավանում եմ, կերպարները լավն են: Ես կողմ չեմ, որ սև են հագնում, բայց, հաշվի առնելով Հայկոյի հասակը (երբ ցածրահասակ են լինում, չի թույլատրվում տարբեր գույների տաբատ ու բաճկոն հագնել), նա պետք է հենց սև հագներ:

Սուրեն և Յանա

Փեսայի բաճկոնը լավն է, բայց կրծքի ծաղիկը սպիտակ է, իսկ մնացածը` ոսկեգույն: Նաև երևում է, որ ժիլետը վատ կտորից է պատրաստված:

Այս զույգը արտաքնապես շատ համապատասխան է: Սակայն հարսի զգեստում շատ վրիպումներ, սխալներ կան: Մարգարտյա վզնոցը չի համապատասխանում հագուստին, իսկ դիմահարդարումը, կարծում եմ, հարսանեկան չէ. ծաղկեփունջը ևս չի համապատասխանում ընդհանուր կերպարին: Իրենք շատ «էքստրավագանտ» զույգ են և կարող էին շատ ավելի լավ կերպարով հանդես գալ: Ես հարսին կպատկերացնեի շատ մեծ սպիտակ գլխարկով, կարճ զգեստով, ուսին` շատ մեծ վարդ, փեսան` նույնպես ամբողջությամբ սպիտակ հագնված:

Արմենչիկ և Լուսինե

Փեսայի պիջակը նույնպես համապատասխան է հարսի կերպարին: Զարդերը ևս ճիշտ են ընտրված. Արմենչիկի թևին սպիտակ ոսկուց ապարանջան է, աղջկա պարանոցին` այդպիսի վզնոց: Իսկական ամերիկյան հարսանիք է:

Ամեն ինչ շատ գեղեցիկ է` թե´ զգեստը, թե´ ծաղկեփունջը, թե´ հարսի կերպարը: Ամեն ինչ համապատասխան է: Երևում է, որ շատ լավ են աշխատել, նախապատրաստվել: Ոչ մի թերացում չկա, նույնիսկ հարսի կորսետն է լավ «նստած» :

Սիրուշո և Լևոն Քոչարյան

Փեսայի կրծքի ծաղիկը, փողկապը, ժիլետը, կոշիկները շատ համապատասխան են: Կոստյումը շատ լավ է «նստած» :

Շատ շքեղ զգեստ է. երևում է, որ շատ թանկարժեք ժանյակներով է պատրաստված: Այն շատ լավ է «նստած» երգչուհու վրա: Ընտրված նուրբ վզնոցը շատ համապատասխան է զգեստին: Սանրվածքը կիսահունական է, ինչը համապատասխանում է հագուստին:

Քնարիկ Զաքարյան և Կարեն Առուստամյան

Կցանկանայի, որ տղան կապույտ թաշկինակ դներ գրպանում կամ փողկապը և թաշկինակը լինեին վարդագույն:

Հարսի կերպարում ամեն ինչ լավ է, բացի դիմահարդարումից, ինչը հարսանեկան չէ, չի համապատասխանում ընդհանուր կերպարին. մնացած ամեն ինչի հետ համաձայն եմ: Քնարիկը լավ կառուցվածք ունի, և ամեն ինչ շատ գեղեցիկ է «նստած» : Մազերը հավաքված են, լավ է:

Արսեն Գրիգորյան և Ջուլիետա

Փեսայի կոստյումը և փողկապը ընտիր են: Ընդհանրապես Արսենը մեր շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով մշտապես բեմումկոստյումով է և շատ լավ կոստյումով:

Կարծում եմ` ծաղկեփունջը շատ գեղեցիկ, միաժամանակ շատ մեծ և անհարմար է, դրա համար էլ Արսենն է բռնել: Հարսի զգեստը շատ լավն է, լավ կտորից է կարված: Միայն վզնոցը չի համապատասխանում ընդհանուր կերպարին: Ավելի լավ կլիներ, եթե մազերը մի քիչ հավաքված լինեին: Կոշիկները նույնպես համապատասխան են, սակայն կարծում եմ, դրանք պետք է փակ լինեին:

Արմենուհի Ավետիսյան և Արթուր Սուքիասյան

Հարսի զգեստը հետաքրքիր է, սակայն ամեն ինչ դարձյալ շատ է` վզնոցը, դիմահարդարումը. ծաղկեփունջը վատը չէ: Մազերը դարձյալ հավաքված չեն, բայց, հնարավոր է, Արմենուհին այն համապատասխանեցրել է իր դեմքին: Երկուսն էլ շատ հավաքված կերպարներ են, սակայն որպես հարսանեկան կերպարներ` համապատասխան չեն:

Տղայի հագուստը ընդհանրապես հարսանեկան չէ. այն պատրաստված է բեմի համար: Լավ է, որ նա համարձակ քայլ է արել` ընտրելով այս գույնը, բայց հարսանեկան չեն ո´չ կոստյումը, ո´չ կոշիկները:

Լիկա Էլբակյան և Համո

Հետաքրքիր կերպար ունի հարսը. ողջ կերպարի մեջ քողն է շատ լավը, որովհետև այն ավարտվում է ատլասի կտորով: Ձեռնոցներն այժմ նույնպես նորաձև են, սակայն ես շղարշից ձեռնոցներ կհագցնեի և ոչ այսպիսի` արևելյան ոճի կիսատ ձեռնոցներ:

Փեսայի կրծքի ծաղիկն արդեն վաղուց նորաձև չէ. ավելի լավ կլիներ այն հարսի ձեռքի ծաղկի գույնիլիներ: Փեսայի կոստյումը կարծես մի փոքր մեծ է:

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Փեսայի կոստյումը և փողկապը համապատասխան են, իսկ կրծքի ծաղիկը չի համապատասխանում ո´չ իր, ո´չ էլ հարսի կերպարին:

Հարսի փունջը սպիտակ շղարշից է պատրաստված, այնինչ զգեստն ամբողջությամբ կաթնագույն է: Հարսն իրեն համապատասխան սանրվածք է ընտրել, սակայն ընդհանուր կերպարային, գունային լուծումները շատ սխալ են արված:

Լիլիթ Հովհաննիսյան և Վահրամ Պետրոսյան

Լիլիթի զգեստը շատ թանկարժեք կտորներից է կարված: Գլխարկն ի սկզբանե ֆիգարո էր, որը հարմարեցրել, դարձրել ենք գլխարկ: Լիլիթի զգեստը պատրաստելու համար հարսի երկու զգեստ ենք օգտագործել, որոնցից ստացել ենք Լիլիթինը, քանի որ այդպիսի կտորներ Հայաստանում չկան:

Վահրամն ավելի ազատ ոճ է ընտրել: Նրա համար սպիտակ ցիլինդր էի ընտրել, որը Վահրամը մոռացավ և միայն շոուի ժամանակ կարողացավ դնել: Վահրամն իր կոշիկներին համապատասխան գուլպաներ չգտնելու պատճառով որոշել էր այն հագնել առանց գուլպայի, սակայն դա նորաձևության հետ ոչ մի կապ չունի:


Նյութի աղբյուրը` esyes.am

Автор: Մթնշաղ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մթնշաղ
17:32, 19.11.2015
6634 | 0
наверх