МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Завтра+20 °C
«ԿԼԱՆՍԵ» - մարմնի և հոգու առողջություն
13:25, 10.11.2015
5276 | 0
Երբ կրթության և գիտության լավագույն արդյունքները ներդրվում են աշխատանքում, գործը վերածվում է արվեստի, այստեղ ծնվում է պրոֆեսիոնալիզմը, որի սահմանները ձգվում են դեպի կատարելություն:
Այս սկզբունքը հիմնադրման օրվանից ի վեր աշխատանքային գործելաոճ դարձավ «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնի համար, և այս սկզբունքային մոտեցման շնորհիվ Նոր Նորքի առաջին զանգվածում գործող ստոմատոլոգիական բժշկական կենտրոնը առայսօր իր այցելուներին է ներկայանում որակյալ բուժծառայություններով, մասնագիտական բարձրակարգ անձնակազմով և արդի պահանջներին համապատասխան նյութատեխնիկական հնարավորություններով:

Ստոոմատոլոգիայի ոլորտի ներկայիս զարգացումների և այդ բարեփոխումներին համաքայլ «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ, ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ Լազար Եսայանի հետ, ով նաև ղեկավարում է «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնի աշխատանքները: Բարձր գնահատելով ՀՀ-ում ստոմատոլոգիայի ոլորտի նվաճումները` Լազար Եսայանը հավելեց, որ անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից, բնագավառը մեր երկրում առաջընթացի լուրջ միտումներ է արձանագրում: Ստոմատոլոգիայի ոլորտը պահանջում է ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, այլև` արվեստագետին հատուկ նրբանկատություն և ոսկերչին բնորոշ զգոնություն: Այս հատկանիշներով է իր մասնագետների ընտրությունը կատարել «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնը և ուշագրավ փաստ է այն, որ կադրային քաղաքականության մեջ նախապատվությունը տրվել է երիտասարդ մասնագետներին, ովքեր աչքի են ընկնում մասնագիտական լուրջ պատրաստվածությամբ և տիրապետում են բժշկական էթիկայի կանոններին:
Քաղաքակրթությանն ու տեխնոլոգիական զարգացումներին համաքայլ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործվել, զգալ ժամանակների ռիթմն ու ընդառաջ գնալ բարեփոխումներին: «ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնը ևս շարունակաբար տեղայնացնում է ոլորտի նորագույն նվաճումները` ապահովելով որակյալ բուժսպասարկում և շարունակական մասնագիտական զարգացում:
«ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոնի առաջընթացի հիմնական ուղենիշը այցելուներին առողջ և լիարժեք ժպիտ պարգևելն է, որին հասնելու բանաձևը տարիներով հաստատված է և արդարացված` «…Հոգատար վերաբերմունք, բարձրակարգ բուժսպասարկում, բժշկական գաղտնիության ապահովում… «ԿԼԱՆՍԵ» - մարմնի և հոգու առողջություն»:
«ԿԼԱՆՍԵ» ստոմատոլոգիական, բժշկական կենտրոն - պարգևեք Ձեզ առողջ, լիարժեք և կատարյալ ժպիտ ունենալու հաճույքը:
Նկարները՝ այստեղ
Հասցե` Նոր Նորք, Նանսենի 7
Հեռ.` 010 644 799, 091 422222, 055 422222, 077 422222
«ԿԼԱՆՍԵ» - մարմնի և հոգու առողջություն
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх