«Սբ. Կարապետ» եկեղեցու համար նոյեմբերի 28-ի համար նախատեսված համերգը չի կայանա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ Նոյեմբերի 28-ին Մաստրիխտում «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքի գնման առիթով նախատեսված «Սյունիք» - «Ամբերդ» միացյալ պարային համույթի բարեգործական համերգը չի կայանալու, այդ մասին Նիդերլանդական օրագրին հաղորդեցին համերգի կազմակերպիչները: Բանը նրանում է, որ համերգասրահը կազմ ու պատրաստ էր անցկացվող բարեգործական համերգին, բավական տոմսեր արդեն վաճառվել էին: Համերգի չեղարկումը կապված է վերջին քաղաքական զարգացումներին, անվտանգության, նաև խմբին վիզաների տրամադրման խնդիրներից: Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սբ. Կարապետ» եկեղեցու պատասխանատուները խնդրում են հանրությանը այս խնդրին մոտենալ ըմբռնումով' անհարմարության համար հայցելով նրանց ներողամտությունը: Միառժամանակ հայտնվում է, որ ՆՈՐ ՏԱՐՎԱ դեկտեմբերի 31-ին 'Maastricht Music Hall' սրահում կազմակերպվող միջոցառումը ՈՒԺԻ ՄԵՋ Է: Բարեգործական համերգի տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, իսկ համերգը տեղի կունենա մեկ այլ հարմար պահի: https://www.facebook.com/niderlandakan/posts/987361344661936 |