MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
«Սբ. Կարապետ» եկեղեցու համար նոյեմբերի 28-ի համար նախատեսված համերգը չի կայանա
16:37, 19.11.2015
1781 | 0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ
Նոյեմբերի 28-ին Մաստրիխտում «Սբ. Կարապետ»
եկեղեցու շենքի գնման առիթով
նախատեսված «Սյունիք» - «Ամբերդ»
միացյալ պարային համույթի բարեգործական
համերգը չի կայանալու, այդ մասին Նիդերլանդական օրագրին հաղորդեցին համերգի կազմակերպիչները:
Բանը նրանում է, որ համերգասրահը կազմ ու պատրաստ էր անցկացվող բարեգործական համերգին, բավական տոմսեր արդեն վաճառվել էին: Համերգի չեղարկումը կապված է վերջին քաղաքական զարգացումներին, անվտանգության, նաև խմբին վիզաների տրամադրման խնդիրներից:
Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սբ. Կարապետ» եկեղեցու պատասխանատուները խնդրում են հանրությանը այս խնդրին մոտենալ ըմբռնումով' անհարմարության համար հայցելով նրանց ներողամտությունը: Միառժամանակ հայտնվում է, որ ՆՈՐ ՏԱՐՎԱ դեկտեմբերի 31-ին 'Maastricht Music Hall' սրահում կազմակերպվող միջոցառումը ՈՒԺԻ ՄԵՋ Է:
Բարեգործական համերգի տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, իսկ համերգը տեղի կունենա մեկ այլ հարմար պահի:

https://www.facebook.com/niderlandakan/posts/987361344661936
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top