МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
11-ամյա Եվա Գևորգյանը հրավերքներ է ստանում Եվրոպայից, բայց դժվարանում է մեկնել
04:06, 06.02.2016
2422 | 0

Նիդերլանդական Օրագիր / Niderlandakan oragir

Հրապարակված է Hay Azian-ի կողմից ·

Եվա Գևորգյան անունն առավել հայտնի դարձավ Ռուսաստանի (Россия-1) հեռուստատեսության կազմակերպած "Синяя Птица" (կապույտ թռչուն) պատանի ստեղծագործողների մրցույթից հետո, որն ի դեպ դեռ շարունակվում է: 11-ամյա աղջնակի կատարումը աննկատ չմնաց հանրության ու մասնագետների ուշադրությունից: Ի դեպ Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջում, մենք ևս անրադարձել էինք պատանի դաշնակահարի հիանալի կատարման...ը' Ճանաչեք.սա հայուհի, 11-ամյա Եվա Գևորգյանն է վերտառությամբ: Ռոսիա-1 հեռուստաալիքը իր յութուբյան էջում զետեղելով Եվայի կատարմամբ տեսաերիզը գրել է, որ հիշյալ կոնկուրսի նպատակը նոր անունների բացահայտումն է, ովքեր մի քանի տարի հետո միջազգային լայն ճանաչում են ունենալու: Այսպիսով պատանի մասնակիցները հնարավորություն ունեն իրականացնելու իրենց երազանքը: Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների:
Իրոք լավ հեռանկարներ են բացվել մանկահասակ Եվայի համար: Մեզ հասցեագրած նամակում Եվայի հայրը' Բակ Գևորգյանը գրել է, որ աղջնակը տարբեր հրավերներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ճանաչված բեմերից, ցավոք Ռուսաստանի ֆինանսաճգնաժամային պայմաններում ռուսական ռուբլով իր ստացած աշխատավարձը հնարավորություն չի տալիս հոգալու օրեցոր աճող հրավերների իրականացումը:
«Ցավոք սրտի չեմ կարողանում իմ եկամուտներով համապատասխանել Եվայի տաղանդի մասշտաբին...» -գրել է մեզ Եվայի հայրը:
Պարզապես անհրաժեշտ են հովանավորներ, գոնե հրավիրված երկրներ մեկնելու ճանապարհածախսը հոգալու համար: Կարծում ենք անելիք ունի Ռուսաստանի հայերի միությունը: Եթե կլինեն աջակիցներ կարող են հայտնել մեզ: Նիդերլանդներ հրավերք ստանալու դեպքում «Նիդերլանդական օրագիր» -ը ևս պատրաստ է օգնել տաղանդաշատ հայուհուն


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
320 | 0
наверх