МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +21 °C Завтра+24 °C
ԵՐԿՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ
14:45, 14.02.2013
3827 | 0

Մնաց մի քանի օր ընտրություններին, և բնական է որ գնալով ավելի է թեժանում պայքարը, ցավոք սրտի ոչ թե գաղափարների այլ անձերի միջև: Անկախությունից ի վեր Հայաստանում ընտրությունների միջոցով դեռ իշխանություն չի փոխվել, և այս ընտրություններում նույնպես ոչինչ չի փոխվի: Որոնք են պատճառները: Նախ պետք է ասել որ ընտրությունները կանցնեն արտաքինից թափանցիկ և արդար, ու դիտորդները մի քանի քայլ առաջ կվորակավորեն այս ընտրությունները: Ամենինչ արվում է մինչ ընտրությունները, և արվում է խնամի ծանոթ բարեկամի միջոցով: Չի լինի չնշում, ոչ ոքի չեն ստիպի ուղղակի պետական աշխատաողները, հատկապես այն մարդիկ ովքեր ունեն պաշտոններ, իրենց ծանոթներին կխնդրեն որպեսզի նրանք իրենց աջակցեն և քվեարկեն այն թեկնածուի օգտին ում իրենք սատարում են, իսկ պետական պաշտոնյաները Հայաստանում, ստիպված սատարել են իշխանության թեկնածուներին: Այս արատավոր երևույթը արմատախիլ կլինի այն ժամանակ միայն երբ երկրում ձևավորվի քաղաքացիական հասարակություն, և այդ հասարակությունը կկազմի բնակչության վաթսուն և ավելի տոկոսը: Միայն քաղաքացիական հասարակությունն է իր քվեի տերը, և այդ հասարակությունը երբեք ընտրություն չի կատարի իր բարեկամի թեկուզ հարազատի խնդրանքով: Մեզ մոտ շատ հաճախ շփոթում են քաղաքաբնակը, քաղաքացու հետ: Պետք է նշել նաև որ հայերեն խոսել չիմացող, ծխաղոտի մնացորդը փողոցում, նետող և կենտրոնում ապրող ու մեծ անիվներով մեքենա վարելով չեն դառնում քաղաքացի, ուղղակի քաղաքաբնակներ են այդպիսիք: Ամենից արդյունավետ աշխատանքը քաղաքացիական հասարակություն ձեվավորելու գործում կարող է կատարել հեռուստատեսությունը, եթե ունի բանիմաց ղեկավարներ, և հեռարձակում է ճաշակով հաղորդումներ և ֆիլմեր: Ցավալի է որ մեր հեռուստատեսությունը, քայլեր չի անում այդ ուղղությամբ, որն այսօր անհրաժեշտություն է արդեն: Հետաքրքիր է նաև որ մեր ընդիմադիր գործիչներից ոչ ոք չի անդրադառնում այս խնդրին որն իրոք կարևոր է, և նրանցից յուրաքանչյուրը զբաղված է սեփական անձի գովքն անելով: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել որ, երկրի համար մտահոգվող յուրաքանչյուր մարդու նախ և առաջ պետք է հուզի երկրում քաղաքացիական հասարակության պակասը, և լավ կլիներ որ ընդիմադիր գործիչները երկրորդ տեղի համար միմյանց դեմ պայքարելու փոխարեն իրենց ընձեռնված հնարավորությունը օգտագործեին շեշտը դնելով այդ ցավոտ խնդրի վրա, որին կմիանար նաև հասարակությունը:

Автор: Ռազմիկ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ռազմիկ
16:00, 27.05.2013
4095 | 0
23:41, 21.05.2013
5363 | 0
18:54, 15.03.2013
6037 | 0
23:18, 07.02.2013
4139 | 0
02:32, 18.12.2012
13535 | 0
наверх