МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +33 °C Завтра+31 °C
Երբ անհրաժեշտ է եղել պայքարել բռնակալության դեմ, կաթոլիկ հոգևորականը նույնիսկ զենքի է դիմել
15:47, 09.05.2024
413 | 0

«Ես Նիկարագուա եկա Իսպանիայից: Հոգևորականի իմ աշխատանքին ես կրքոտությամբ ձեռնամուխ եղա և շուտով բացահայտեցի, որ շահագործվող ու արհամահվող ժողովրդի քաղցն ու արդարության ծարավը, որին ես ծառայում էի որպես եկեղեցական, պահանջում է ավելին, քան խոսքով կատարվող հավաստիացումներն ու սրտակցությունը: Ես իմ աչքերով տեսա ժողովրդի վերքերը, կալվածատերերի ճտքակոշիկների տակ ճզմված գյուղացիների աներևակայելի շահագործումը, անարդարությունների և հալածանքների գործիք հանդիսացող ազգային գվարդիայի սանձարձակությունները: Ես տեսա, թե ինչպես են փոքրաթիվ մարդիկ անամոթաբար հարստանում Սամոսայի դիկտատուրայի հովանու ներքո: Ես իշխանության ղեկին հայտնվածՍամոսայի ընտանիքի անդամների ստոր գործարքների, խաբեության, գողության վկան եղա»:

Գասպար Գարսիա Լավիանա, 1967 թվականին որպես միսիոներ Նիկարագուա եկած իսպանացի հոգևորական, որն անդամագրվել էԺողովրդական Ազատագրության Սանդինիստական Ճակատին

Նկարում՝ ինքնաձիգ բռնած Հիսուսը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх