МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Завтра+19 °C
«Ողջույն Նոր Նորքից». «Երևանյան ամառ 2016»
12:36, 23.07.2016
4730 | 0

Հուլիսի 22-ին Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել է «Երևանյան ամառ 2016» ծրագրով «Ողջույն Նոր Նորքից» խորագրով տոնական համերգ, որի ժամանակ ամփոփվել են նաև «Բակային ճամբար 2016» ծրագրի արդյունքները:
Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի ներկայացուցիչներ Արամ Գյուրջյանն ու Վարդգես Բարսեղյանը, ՀՀ Ոստիկանության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների վետերանների խորհրդի նախագահ Գևորգ Սարգսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, Նոր Նորքի ուսումնական հաստատությունների տնօրեններ և այլ հյուրեր:
Ներկաներին օրհնության և ողջույնի խոսք է հղել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը: «Ողջույն Նոր Նորքից» խորագրով տոնական համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսի ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունն ապահովել են Նոր Նորքի մշակույթի կենտրոնի, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների շնորհալի երգիչ-երգչուհիները, գեղարվեստական խմբերը, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը:
Երեխաներին բարձր տրամադրություն են հաղորդել նաև կրկեսային ծրագիրն ու կազմակերպված ակվագրիմը:
Տոնական համերգին հաջորդել է պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից շնորհակալագրերով և նվերներով են պարգևատրվել «Բակային ճամբար 2016» ծրագրի պատասխանատուները, մանկավարժներն ու շնորհալի երեխաները:
Նկարները՝ այստեղ

Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх