МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +10 °C ... +21 °C Завтра+24 °C
Կարեն Կարապետյանը մնաց Սերժիկի մուրճի ու զնդանի տակ
21:16, 26.11.2016
4263 | 0

Այն ինչ այսօր կատարվում է ՀՀԿ կուսակցությոնում սպասելի էր ինձ համար, բայց անակնկալ շատերի համար: Այո Սերժիկ Սարգսյանը չի ցանկանում հրաժարվել Հայաստանը կառավարելու, Հայ ժողովրդին իշխելու և դեպի ռուսական ստրկություն տանելու իր ուղուց: Սերժիկ Սարգսյանին հաջողվեց կոտրել վարչապետ, բարեփոխական ներկայացող Կարեն Կարապետյանին մարտական ոգին, և նրան դարձրեց հանրապետական: Դառնալով հանրապետական Կարեն Կարապետյանը դարձավ նրանցից մեկը, և այլևս անկարող կլինի պայքարել ՙՙ Հանրապետական ՚՚ կամ ՙՙ Ղարաբաղյան ՚՚ կոչվող օլիգարխ կլանի դեմ: Այսպիսով մեռավ այն հույսը, որ Կարեն Կարապետյանը կկարողանա պայքարել կրիմինալի կամ օլիգարխների դեմ, ամեն ինչ կմնա նույնը այնպես ինչպես որ է: Մարդկանց մի մասը արդեն հասկացել է, իսկ մյուս մասն էլ կհասկանա ավելի ուշ: Դառնալով վարչապետ, ասել է թե նախագահ, Կարեն Կարապետյանը միևնույն է կմնա Սերժիկի մուրճի ու զնդանի տակ, և անկարող կլինի որևէ բան փոխել կամ անել: Դառնալով վարչապետ – նախագահ Կարեն Կարապետյանը կհայտնվի Դմիտրի Մեդվեդևի դերում, ասել է թե անգլյական թագուհու դերում, որտեղ ամեն ինչ որոշում է միապետը Սերժիկը: Այսպիսով բոլոր նրանք ովքեր իրապես ցանկանում են Հայաստանում տեսնել իրական իշխանափոխություն, որի արդյունքում կլինի բարեփոխումներ, տնտեսության իրական աճ, զարգացում, պետք է միավորվել, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները նաև ամբիցաները, միավորվել մեկ միասնական դաշինքի շուրջ, ներկայումս կա նմանատիպ մի դաշինք ԱԻՄ- ի հիմնադրած Ժողովրդավարական դաշինք, պարզապես պետք է միավորվել և այդ գործընթացը արագացնել: Ժամանակը չի սպասում, եթե այսօր հապաղենք, ապա վաղը կտառապենք: Միաորում, կոչ միաորման, հաղթենք հանրապետական չարիքին 2017-թ –ին միասնաբար, բոլորը հանուն մեկի մեկը հանուն բոլորի: Եկեք միասնաբար շարժվենք մեռյալ կետից և շարժվենք մեկ ուղով, հաղթանակի ուղով, հաղթանակի հույսով:

Հայտարարության հեղինակ` քաղաքական գործիչ Սասուն Թևոսյան

Автор: sasun tevosyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
sasun tevosyan
15:48, 01.02.2017
4902 | 0
наверх