МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Завтра+20 °C
Մաստրիխտի հայ համայնքի անդամներն ուխտագնացություն են կատարել Սուրբ հող
16:12, 11.12.2016
2812 | 0

  • 5 дек, 2016 в 0: 29



Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու և «Անի» հայ համայնքի մի խումբ անդամներ, նոյեմբերի 28 ից մինչև Դեկտեմբերի 4-ը, համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի առաջնորդությամբ «Անիտուր» ճանապարհորդական օպերատորի միջոցով ուխտագնացություն են կազմակերպել Իսրայել' Սուրբ հողի վայրերով: Հին Երուսաղեմը, Բեթղեհեմը, Նազարեթն ու Երիքովն են այն վայրերը, որտեղ ծնվել ու իր կարճ երկրային ուղին է անցել Աստծո որդի Հիսուս Քրիստոսը' կատարելով իր առաքելությունը, արյամբ փրկագին տալով մարդկության մեղքերի համար:
Դեկտեմբերի 1-ին, Երուսաղեմի «Սուրբ Հարության» Տաճարում' նիդերլանդահայերը իրենց ' Մաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցուն» որպես նվեր ստացան Ավետարան և հաղորդության կաղապար: Մինչ այդ ուղտավորները եղել էին Ձիթենյաց լեռան վրա, դիտել քաղաքի
տեսարանը:


Սուրբ Հարության տաճարը Երուսաղեմի և ընդհանրապես քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից է։։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ, վիմափոր ժայռերի մեջ և երկու խորշի է բաժանված։
Տաճարը տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները,
Նույն օրը պատվիրակությանը ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարք, Սուրբ Հակոբյանց միաբանության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Հակոբյանց վանքը գտնվում է Սիոն լեռան բարձունքում: Ըստ ավանդության, հիշատակվում է, որ տաճարը կառուցվել է
Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով։ Այստեղ են պահվում Հայոց Հեթում թագավորի գավազանն ու բազմաթիվ սուրբ մասունքներ։
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մյուս արժեքավոր մասը' կից ձեռագրատունն է, որտեղ պահվում է երեք հազար ձեռագիր մատյան ։ Սա Մաշտոցյան Մատենադարանից հետո գրքերի երկրորդ ամենամեծ հավաքածուն է աշխարհում։
Հայ ուղտավորները դեկտեմբերի 2-ին այցելեցին Հորդանան գետի այն մասը, որտեղ ենթադրվում է Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվել է Հիսուս Քրիստոսը: Գետը ձգվում է Գալիլեայի ծովից դեպի Մեռյալ ծովը: ՈՒնի 160 կմ երկարություն: Այն սկիզբ է առնում Հերմոն սարից հոսող բազմաթիվ աղբյուրներից և զբոսաշրջիկների համար հանդիսանում է պարտադիր այցելման վայր:
Հաջորդ օրը ուղտավորները մեկնեցին Նազարեթ քաղաք, որն հայտնի է որպես Հիսուսի ծնողների՝ Մարիամի և Հովսեփի հայրենիքը:
Դեկտեմբերի 3-ին պակաս հիշարժան չէր Յաֆֆա այցելությունը: Այստեղ ներկաներին սպասում էր միջնադարյան հայկական Սուրբ Նիկողայոս վանքը: Սուրբ Նիկողայոսը հայկական Կաղանդ պապի նախորդողն է: Պատմում են, որ նա մանուկ հասակում կորցրել է իր ունևոր ծնողներին, նրան դաստիարակել է քեռին՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսը: Սուրբ Նիկողայոսը իր ողջ ունեցվածքը բաժանել է կարիքավորներին, որբերին, հիվանդներին ու բանտարկյալներին: Վանքը միշտ գտնվել է հայերի հոգացության ներքո, 1840 թվականին այն նորոգել է Մեսրոպ վարդապետը: Այդ մասին կա փորագրված արձանագրություն. «Ի պատրիարքութիւն Տ. Գաբրիել արքեպիսկոպոսին, ի վայելումն եւ յիշատակ ազգիս Հայոց. Յոպպեի Ս. Նիկողայոս վանքն նորոգեցաւ ի դրանէ մինրեւ ցվեր գեղեցիկ սենեկօք. ձեռամբ եւ աշխատութեամբ Տիգրանակերտցի Մեսրոբ վարդապետին, յամի Տեառն 1840»:
Վանքը, որը գտնվում է Թել Ավիվի վարչական տարածքում նույնպես նորօրյա վերանորոգումների է ենթարկվել: 2009 թվականին երեք ու կես տարվա վերակառուցումից հետո կրկին վերաբացվել է: Վանքի բակում տեղադրվել է 3 խաչքար: Հայաստանից բերված հումքով վերակառուցման նախագիծն իրականացրել է Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյանը:
Յաֆֆան, կամ նախկին Հոպպեն Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցու ուխտավորների համար ' Հոլանդիա մեկնելուց առաջ վերջին հանգրվանն էր, որտեղ էլ մասնակիցներն ունեցան հրաժեշտի ընթրիք:
Հատկանշական է, որ հոլանդահայերին էին միացել Հայաստանից ժամանած 4 հայրենակիցներ, որոնց թվում 92-ամյա Աշոտ Հայրյանը:
Դեկտեմբերի 4-ին Մաստրիխտի «Անի» հայ համայնքի անդամները հարուստ տպավորություններով հրաժեշտ տվեցին Սուրբ հողին:
«Նիդերլանդական օրագիր»
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх