«Հարգելի հայրենակիցներ, մենք մեր երկրում փոփոխութիւններ կատարելու տրամադրուած մի քանի տասնեակ քաղաքացիներ մտածելով որ լուրջ համախմբման դէպքում առաջիկայ խորհրդարանական ընտրուիւնները կարելի կը լինի օգտագործել ազգօգուտ նպատակներով ի մի ենք եկել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ մէջ։ Սա ազատ քաղաքացիների ազատ միաւորում է, որի հիմնական նպատակը երկիրը՝ նրա ճակատագիրը քաղաքացիներին փոխանցելն է։ Կուսակցութիւնները առանձին դաշինքներ են ստեղծում եւ ուժերը վատնելու են իրար դէմ կռուելով։ Եթէ Ձեզ պէս մարդկանց հետ մենք միաւորուենք, գուցէ մեզ յաջողուի վճռական դերակատարութիւն ունենալ այս հերթական կեղծ միջոցառումը իսկական ընտրութիւն դարձնելու գործում։ Ներկայացնում ենք մեր ընդունած առայժմ միակ փաստաթուղթը։ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ... Ձեր միացումից յետոյ Դուք կը մասնակցեք բոլոր փաստաթղթերի ընդունմանն ու որոշումների կայացմանը։ Արդէն միաւորուած մարդիկ դիմագրքային (ֆեյսբուկեան) էջում են։ Մեզ հետ միաւորուելու համար Դուք պիտի գտնեք ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՈՒՄ էջը եւ այնտեղ սեղմեք joined կոճակը։ Դրանից յետոյ մի քանի ժամուայ ընթացքում կստանաք Ձեր գրանցաթիւը եւ լիարժեքօրէն ու հաւասար իրաւունքներով կաշխատենք միասին» ։ |