МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Завтра+22 °C
Be The One... Մրցույթ բոլոր ամուսնացածների համար՝ գեղեցիկ և ռոմանտիկ անակնկալով
15:17, 23.01.2017
4495 | 0

Wedding.am հայկական առաջին հարսանեկան լրատվամիջոցը և Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցը հայտարարում են մրցույթ՝ Սուրբ Վալենտինի տոնի առթիվ:


Մասնակցության պայմաններ

Սույն թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 13-ը Wedding.am-ի էլեկտրոնային հասցեին` info@wedding.am կամ ֆեյսբուքյան էջին` https://web.facebook.com/wedding.am/

Ուղարկեք ձեր հարսանեկան լուսանկարները (առավելագույնը՝ 4 նկար), ձեր և ձեր ընտրյալի անունը և հարսանիքի ամսաթիվը,

Ձեր լուսանկարները կհրապարակվեն Wedding.am-ի «Հարսանեկան պատմություններ» բաժնում (http://www.wedding.am/ հարսանեկան-պատմություններ), ապա ձեր պատմությունը առանձին գրառման տեսքով (post) կտարածվի (share) Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում:

Հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ 3 հիմնական պայմաններն են`

Մրցույթի մասնակիցները պետք է դառնան Wedding.am կայքի ֆեյսբուքյան էջի հետևորդ (Like page) . միայն տվյալ դեպքում կհաստատվի ձեր մասնակցությունը մրցույթին,

Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում լուսանկարը կունենա առավելագույն թվով Like և Share* (հաշվի են առնվելու միայն Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման (post) Like-երն ու Share-երը) **

*Հավասար ձայների դեպքում հաղթանակը կշնորհվի այն մասնակցին, ում հարսանեկան պատմությունը Wedding.am-ում կունենա առավելագույն դիտում


** Ուշադրություն. մրցույթի արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն հայ օգտատերերի Like-երը և Share-երը, մեկ մարդը կարող է share անել առավելագույնը 3 անգամ:

Կեղծ օգտատերերի (fake profile) քվեարկության արդյունքները հաշվի չեն առնվելու, իսկ մասնակիցը հեռացվելու է մրցույթից:

**** Ուշադրություն. ևս մեկ պայման՝ հաղթանակի համար: Ձեր նկարի օգտին քվեարկողները պետք է Like-են Wedding.am-ի պաշտոնական էջ-ը (առանց այդ գործողության քվեարկությունը կհամարվի անվավեր) ****

Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 13-ին

Մրցանակ

Wedding.am-ը սահմանել է գեղեցիկ մրցանակ: Հաղթող զույգը կստանա բացառիկ հնարավորություն Սուրբ Վալենտինի տոնը նշելու Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում, որի Բրասերի ռեստորանում նրանց կսպասի ռոմանտիկ ընթրիք:


Բացի այդ, Wedding.am կայքը առանձին հրապարակումով կանդրադառնա ձեր սիրո պատմությանը, կներկայացնի ձեր հարսանեկան լուսանկարները` այդպիսով ամբողջացնելով օրվա հերոսի ձեր պատվավոր տիտղոսը:

Пресс-секретарь: Wedding.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Wedding.am
наверх