Wedding.am հայկական առաջին հարսանեկան լրատվամիջոցը և Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցը հայտարարում են մրցույթ՝ Սուրբ Վալենտինի տոնի առթիվ: Մասնակցության պայմաններ Սույն թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 13-ը Wedding.am-ի էլեկտրոնային հասցեին` info@wedding.am կամ ֆեյսբուքյան էջին` https://web.facebook.com/wedding.am/ Ուղարկեք ձեր հարսանեկան լուսանկարները (առավելագույնը՝ 4 նկար), ձեր և ձեր ընտրյալի անունը և հարսանիքի ամսաթիվը, Ձեր լուսանկարները կհրապարակվեն Wedding.am-ի «Հարսանեկան պատմություններ» բաժնում (http://www.wedding.am/ հարսանեկան-պատմություններ), ապա ձեր պատմությունը առանձին գրառման տեսքով (post) կտարածվի (share) Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ 3 հիմնական պայմաններն են` Մրցույթի մասնակիցները պետք է դառնան Wedding.am կայքի ֆեյսբուքյան էջի հետևորդ (Like page) . միայն տվյալ դեպքում կհաստատվի ձեր մասնակցությունը մրցույթին, Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում լուսանկարը կունենա առավելագույն թվով Like և Share* (հաշվի են առնվելու միայն Wedding.am-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման (post) Like-երն ու Share-երը) ** *Հավասար ձայների դեպքում հաղթանակը կշնորհվի այն մասնակցին, ում հարսանեկան պատմությունը Wedding.am-ում կունենա առավելագույն դիտում ** Ուշադրություն. մրցույթի արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն հայ օգտատերերի Like-երը և Share-երը, մեկ մարդը կարող է share անել առավելագույնը 3 անգամ: Կեղծ օգտատերերի (fake profile) քվեարկության արդյունքները հաշվի չեն առնվելու, իսկ մասնակիցը հեռացվելու է մրցույթից: **** Ուշադրություն. ևս մեկ պայման՝ հաղթանակի համար: Ձեր նկարի օգտին քվեարկողները պետք է Like-են Wedding.am-ի պաշտոնական էջ-ը (առանց այդ գործողության քվեարկությունը կհամարվի անվավեր) **** Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 13-ին Մրցանակ Wedding.am-ը սահմանել է գեղեցիկ մրցանակ: Հաղթող զույգը կստանա բացառիկ հնարավորություն Սուրբ Վալենտինի տոնը նշելու Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում, որի Բրասերի ռեստորանում նրանց կսպասի ռոմանտիկ ընթրիք: Բացի այդ, Wedding.am կայքը առանձին հրապարակումով կանդրադառնա ձեր սիրո պատմությանը, կներկայացնի ձեր հարսանեկան լուսանկարները` այդպիսով ամբողջացնելով օրվա հերոսի ձեր պատվավոր տիտղոսը: |