МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
Ի՞նչ է կանգնած Ադրբեջանի բանակում տեղի ունեցող միջադեպերի հետեւում
15:21, 05.03.2013
4025 | 1

Ադրբեջանի զինված ուժերում եւս երկու արտակարգ պատահար է գրանցվել, որոնցից մեկը` մահվան ելքով:

Ինչպես հաղորդում է APA-ն, շփման գծում (ուղղությունը չի նշվում) ականի վրա պայթել է շարքային Իբրահիմ Հեյդարովը: Ծանր վիրավոր զինվորը տեղափոխվել է հիվանդանոց:

Երկրորդ միջադեպը գրանցվել է Թարթառի շրջանի N-րդ զորամասում, որտեղ շարքային Օրհան Միրզազադեն ինքնասպան է եղել` կրակելով իր տաբելային զենքից:
Միաժամանակ, ադրբեջանական գործակալության բերած ժլատ տեղեկությունները մտորելու տեղի են տալիս: Ի՞նչ էր անում Իբրահիմ Հեյդարովը շփման գծի մոտ գտնվող ականապատված հատվածում: Չի բացառվում, որ զինվորը ինքնակամ լքել է զորամասը քաղցի կամ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Իսկ առավել հնարավոր է, որ զինվորական հանձնարարություն է կատարել:

Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը ակտիվացրել է գործունեությունը շփման գծում, արձանագրվել են դիվերսիայի դեպքեր: Շատ հավանական է, որ այդ դեպքը հերթական դիվերսիայի անհաջող փորձերից մեկն է: Այդ վարկածը հաստատում է «ինքնասպանության» միջադեպը: Բացառված չէ, որ մահացածը մասնակցել է ձախողված գործողությանը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սյուզի Սարիբեկյան
15:28, 05.03.2013
6321 | 0
15:25, 05.03.2013
9370 | 0
наверх