Անգլիական դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար և թույլ է տալիս այդ ընթացքում 2-3 կիլոգրամ քաշ գցել: Այն ունի հետաքրքիր յուրահատկություն, այն ի հեճուկս մյուս բոլոր ավանդական դիետաներկի` առաջարկում է ամենամեծ ու կալորիական սննդի ընդունման մասնաբաժինը նախատեսել ընթրիքի համար, որը, սակայն չպետք է ընդունվի ավելի ուշ, քան 19-00: Դիետան նախատեսում է սննդի ընդունման երեքանգամյա ռեժիմ, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար կան մի քանի տարբերակի ռացիոններ, որոնք դուք կարող եք ընտրել և համակցել ըստ ձեր նախապատվության: Անգլիական դիետայի տարբերակներ են` Նախաճաշ (մոտ 200 կիլոկալորիա) 1 - ին տարբերակ: մեկ եփած ձու կամ ձվածեղ, սև հացի, 100 գրամ թարմ քամած հյութ: 2 - րդ տարբերակ – խյուսեր, մեկ ճաշի գդալ չամիչ, 150 թարմ մրգահյութ. 3 - րդ տարբերակ: 2 ճաշի գդալ ցորենից պատրաստված խյուս մեկ բաժակ յուղազտված կաթով, խնձոր. 4 –րդ տարբերակ: 200 գրամ մրգային սալաթ, 150 գրամ անյուղ կեֆիր: Ճաշ (մոտավորապես 300 կիլոկալորիա) . 1 - ին տարբերակ: 1 կարտոֆիլ կեղևով թխված, 100 գրամ կաթնաշոռ քաղցր մրգերի հետ, կարելի է նաև փոխարինել գոլորշու վրա պահված չրերով, մեկ գդալ բուսական յուղով համեմված բանջարեղենով սալաթ, ապելսին, խնձոր, տանձ 2 - րդ տարբերակ: բանջարեղենային ագար, 25 գրամ քերած բրինզա տիպի պանիր, 1 50 գրամանոց ցորենի բուլկի, տանձ կամ խնձոր 3 - րդ տարբերակ: 2 կտոր չորահաց, 50 գրամ թխած լոբի, 100 գրամ թարմ մրգեր 4 - րդ տարբերակ: բանջարեղենով, լոլիկով, պանրով, սնկով և երկու ձվով օմլետ, 1 խնձոր Ընթրիք (Մոտ 500 կիլոկալորիա) 1 - ին տարբերակ: լոբիով տաք ուտեստ, 100 գրամ թարմ միրգ 2 - րդ տարբերակ: կաթնային կամ բանջարեղենային ապուր, 25 գրամ քերած անյուղ պանիր բրինզա տեսակի, 1 ցորնային բուլկի, 50 գրամ ծիրանաչիր, պանրի հետ թրջած 3 - րդ տարբերակ: 1 մեծ կարտոֆիլ կեղևով թխված, գազար, կաղամբ, 2 բաժակ կոֆիր, որի մեջ ավելացնել մի քանի հատ ծիրանաչիր Անգլիական դիետան չափազանց ցածր կալորիական է, մոտ 1000 կիլոկալորիա, այդուհանդերձ այն պահելը հեշտ չէ: Դրա հետ մեկտեղ սննդի ռացիոնը բավականին բազմատեսակ է, ինչը և տարբերում է նրան այլ կարգի ցածր կալորիականության դիետաներից: Այնուամենայնիվ մեկ շաբաթից ավել այդ դիետային հետևելը խստիվ արգելվում է, այն կրկնել կարելի է կես տարուց ոչ շուտ: |