МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Завтра+21 °C
Համագործակցություն Նոր Նորքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի միջև
16:31, 28.04.2017
6659 | 0
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, Կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը.
Նոր Նորք վարչական շրջանի հ.198 ավագ դպրոցի աշակերտները տնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Վարդենիկ գյուղի կրթահամալիրում: Կրթօջախների 10 և 11-րդ դասարանցիների կողմից ներկայացվել է Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից Դավթի և Մելիքի մենամարտը: Ապա խումբ առ խումբ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում զուգահեռներ են տարվել էպոսի և Ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ դրվագների միջև: Աշակերտների վերլուծությունները աչքի են ընկել հայրենասիրական մտածողությամբ, զգացմունքայնությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մ․ Խուրշուդյանը, հ.198 ավագ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, Արցախյան ազատամարտի մահապարտ զինվորներ Ս. Մաթևոսյանը, Մ. Մարտիրոսյանը, ուսուցիչներ և աշակերտներ:
Քննարկմանը հաջորդել է հայրենասիրական դասը, որը վարել է ազատամարտիկ Ս. Մաթևոսյանը:
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից դպրոցին նվիրաբերվել է DVD նվագարկիչ և հուշանվեր:
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:
Դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց դեպի Նորադուսի խաչքարերի գերեզմանոց և Հայրավանք:
Նկարները` այստեղ
Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх