МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Նոր Նորքի հ.197 դպրոցի աշակերտների ուխտագնացությունը հայոց հոգևոր կենտրոն` Սուրբ Էջմիածին
17:03, 11.05.2017
5952 | 0
Էջմիածինը հայերիս հոգևոր մայրաքաղաքն է. սրբազան և հոգեհարազատ այս վայր պետք է այցելի յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի, հաղորդակցվի մեր հոգևոր մշակութային արժեքներին, ճանաչի ինքն իրեն առավել ընդգրկուն և խորին:
Այս նպատակին էր ուղղված Նոր Նորք վարչական շրջանի հ.197 հիմնական դպրոցի աշակերտների ուխտագնացությունը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նախքան ուխտագնացությունը` կրթօջախի սաները մանկավարժների ուղեկցությամբ եղան Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ստացան քահանայի օրհնությունը, ապա` ուղևորվեցին հայոց հոգևոր կենտրոն:
Ուխտավորները եղան Մայր Տաճարում, այցելեցին Սբ. Գայանե, Սբ. Աստվածածին, Շողակաթ, Հռիփսիմե եկեղեցիներ` հաղորդակից դառնալով Էջմիածնի հոգևոր և պատմական արժեքներին:
Հետադարձին աշակերտները եղան նաև Մուսալեռում` ծանոթանալով Մուսա լեռան հերոսական մարտերի պատմությանը:


Пресс-секретарь: Նոր Նորք վարչական շրջան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նոր Նորք վարչական շրջան
наверх