![](https://mamul.am/images/pics/170619/evs-mek-viravor-zinc-u69979-1.jpg)
Արցախից ևս մեկ վիրավոր զինծառայող ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը: Tert.am-ը նշում է, որ այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը: «Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազոտություն է իրականացվել, այս պահին վիրահատության անհրաժեշտություն չկա», - ասել է Գայանե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևան էին տեղախովել նաև վիրավոր զինծառայողներ Արմեն Վարդանյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը: |