Մի անգամ մի գործազուրկ գալիս է Microsoft ըներություն` պահակի թափուր տեղի համար հարցազրույցի: Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար: -Ի՞նչ էլեկտրոնային հասցե, - զարմանում է տղամարդը, - ես համակարգիչ չունեմ: -Այդ դեպքում մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել: Դուք վիրտուալ առումով գոյություն չունեք, -պատասխանում են նրան: Տղամարդը մի փոքր նեղսրտում է... Նայում է` գրպանում ընդամենը 10 դոլլար է: Ի՞նչ անի: Նա գնում է շուկա, գնում մի կիլոգրամ խնձոր ու սկսում շրջել տներով և խնձոր առաջարկել: Մի քանի ժամ անց նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Հետո նա էլի է խնձոր գնում ու նորից հաջողությամբ վաճառում այն: Այդ օրը նա աշխատում է 100 դոլլար ու հասկանում, որ նման եկամուտով կարելի է ապրել: Ամեն առավոտ նա գնում է շուկա, խնձոր գնում ու տներով շրջելով վաճառում այն: Այդպես որոշ ժամանակ անց նա մեքենա է գնում, խնձոր առաքող ընկերություն բացում, իսկ մի քանի տարի անց նա արդեն մթերային խանութների ցանց է ստեղծում: Եվ ահա, շատ տարիներ անց նա որոշում է ապահովագրել իր ու իր մտերիմների կյանքը: Նա խորհրդակցում է ապահովագրական գործակալի հետ և վերջինս վերջում խնդրում է նրան էլեկտրոնային փոստի հասցե թողնել, ինչին գործարարը, ինչպես և տարիներ առաջ, պատասխանում է. - Չունեմ ես էլեկտրոնային հասցե, և համակարգիչ էլ չունեմ, դրանք ինձ ուղղակի պետք չեն: -Չի կարող պատահել, - զարմանում է գործակալը, - Դուք հարուստ եք, մեծ բիզնեսի տեր եք ու անգամ էլեկտրոնային հասցե չունեք: Միայն մտածեք, թե ինչ բարձունքների կկարողանայիք հասնել և ով կդառնայիք, եթե էլէկտրոնային հասցե ունենայիք: -Այո, ես Microsoft–ի պահակը կլինեի, - պատասխանում է գործարարը: |