ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մամուլի խոսնակ (Յուրո Վարդանյան) Առակ պահակի ու Microsoft –ի մասին.
13:53, 15.03.2013
2528 | 0
Մի անգամ մի գործազուրկ գալիս է Microsoft ըներություն` պահակի թափուր տեղի համար հարցազրույցի:

Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար:
-Ի՞նչ էլեկտրոնային հասցե, - զարմանում է տղամարդը, - ես համակարգիչ չունեմ:
-Այդ դեպքում մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել: Դուք վիրտուալ առումով գոյություն չունեք, -պատասխանում են նրան:
Տղամարդը մի փոքր նեղսրտում է... Նայում է` գրպանում ընդամենը 10 դոլլար է: Ի՞նչ անի: Նա գնում է շուկա, գնում մի կիլոգրամ խնձոր ու սկսում շրջել տներով և խնձոր առաջարկել: Մի քանի ժամ անց նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Հետո նա էլի է խնձոր գնում ու նորից հաջողությամբ վաճառում այն:
Այդ օրը նա աշխատում է 100 դոլլար ու հասկանում, որ նման եկամուտով կարելի է ապրել:
Ամեն առավոտ նա գնում է շուկա, խնձոր գնում ու տներով շրջելով վաճառում այն: Այդպես որոշ ժամանակ անց նա մեքենա է գնում, խնձոր առաքող ընկերություն բացում, իսկ մի քանի տարի անց նա արդեն մթերային խանութների ցանց է ստեղծում:
Եվ ահա, շատ տարիներ անց նա որոշում է ապահովագրել իր ու իր մտերիմների կյանքը: Նա խորհրդակցում է ապահովագրական գործակալի հետ և վերջինս վերջում խնդրում է նրան էլեկտրոնային փոստի հասցե թողնել, ինչին գործարարը, ինչպես և տարիներ առաջ, պատասխանում է.
- Չունեմ ես էլեկտրոնային հասցե, և համակարգիչ էլ չունեմ, դրանք ինձ ուղղակի պետք չեն:
-Չի կարող պատահել, - զարմանում է գործակալը, - Դուք հարուստ եք, մեծ բիզնեսի տեր եք ու անգամ էլեկտրոնային հասցե չունեք: Միայն մտածեք, թե ինչ բարձունքների կկարողանայիք հասնել և ով կդառնայիք, եթե էլէկտրոնային հասցե ունենայիք:
-Այո, ես Microsoft–ի պահակը կլինեի, - պատասխանում է գործարարը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Յուրո Վարդանյան
16:20, 17.03.2013
2162 | 0
դեպի վեր