МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Завтра+18 °C
Աշնակում նշվել է ավանդական Ֆիդայատոնը
15:12, 27.05.2018
3006 | 0

Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է հայ ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրվան նվիրված Ֆիդայատոնը: Այդ առիթով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալ Կառլեն Ղազարյանն այցելել են Աշնակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի և նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ Աշնակում ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավանդույթի համաձայն` Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх