МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Завтра+19 °C
ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ.Մ. Մոլոտովի նոտան ԽՍՀՄ-ում Լեհաստանի դեսպան Վ. Գժիբովսկուն
14:41, 18.09.2018
5429 | 0

Այս նոտան հանձնվել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին, այսինքն այն ժամանակ, երբ Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի այն տարածքները, որոնք «Ռիբենտրոպ-Մոլոտով» պայմանագրով պետք է անցնեին Գերմանիային, իսկ մնացյալը պետք է զավթեր ԽՍՀՄ-ը:


Պարոն դեսպան,

Լեհ-գերմանական պատերազմը բացահայտեց Լեհաստան պետության ներքին չկայացածությունը: Ռազմական գործողության օրերին Լեհաստանը կորցրեց իր արդյունաբերական շրջաններն ու մշակութային կենտրոնները: Վարշավան, որպես Լեհաստանի մայրաքաղաք, այլևս գոյություն չունի: Լեհաստանի կառավարությունը տապալվել է ու կյանքի նշաններ ցույց չի տալիս: Դա նշանակում է, որ լեհական պետությունը և նրա կառավարությունը դադարել են գոյություն ունենալ: Դրանով իսկ դադարում են գործել Լեհաստանի ու ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրերը: Ինքնահոսի մատնված ու ղեկավարությունից զրկված Լեհաստանը վերածվել է տարատեսակ պատահականությունների ու անսպասելիությունների հարմար դաշտի, որը կարող սպառնալիք լինել ԽՍՀՄ-ի համար: Այդ իսկ պատճառով, Խորհրդային կառավարությունն այլևս չի կարող չեզոքություն դրսևորել այդ փաստերի նկատմամբ:

Խորհրդային կառավարությունը չի կարող անտարբերությամբ վերաբերվել այն բանին, որ Լեհաստանի տարածքում ապրող ու բախտի քմահաճույքին մատնված արյունակից ուկրաինացիներն ու բելոռուսներն անպաշտպան մնան:

Ելնելով այս իրավիճակից՝ Խորհրդային կառավարությունը Կարմիր բանակի հրամանատարությանը հանձնարարել է սահմանն անցնելու հրաման արձակել և պաշտպանության տակ առնել Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելոռուսիայի բնակչության կյանքն ու գույքը:

Խորհրդային կառավարությունը միևնույն ժամանակ մտադիր է բոլոր միջոցները ձեռնարկել լեհ ժողովրդին ազատելու այն չարաղետ պատերազմից, որում նա ներքաշվել է իր անմիտ ղեկավարության կողմից և նրան խաղաղ կյանքի հնարավորություն ընձեռել:

Պարոն դեսպան, ընդունեք Ձեր նկատմամբ հարգանքիս լիակատար հավաստիքները:

ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտով:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
31 | 0
наверх