МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+21 °C
Ումութը պատմել է թե՞ ինչպես է հատել սահմանը
04:06, 29.09.2018
3110 | 0

Ազատ է արձակվել Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալի Օզմենը: Նա ելքի օրինական թույլտվություն կստանա եւ կմեկնի հայրենիք Վրաստանով: Ումութը պատմել է թե՞ ինչպես է հատել սահմանը:

«Ծնողներիցս փոքր հասակից լեգենդներ եմ լսել թե ինչեր կան բլրի հետեւում եւ իմ մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից տեսնել, թե ինչ կա: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո հոտը տարել էի յայլա, մայրիկին ասեցի գնում եմ նաեւ թեյի համար խոտաբույս հավաքեմ: Գնացի, եւ հետաքրքրությունից դրդված անցա բլրի մյուս կողմը»:

Դրանից հետո նրան բռնել են ռուս սահմանապահները, հետո հանձնել են հայ իրավապահներին: 60 օրերի ընթացքում հասցրել է ճանաչել նաեւ բանտախցի հայ ընկերներին եւ հիմնարկի աշխատակիցներին: Մուստաֆան նշեց, որ անձամբ է դիմել Հայաստանի իշխանություններին որդուն ազատ արձակելու համար: Նա շատ լավ է սովորում դպրոցում, եւ որոշել է վերադառնալ Հայաստան, եւ ընդունվել Բարձրագույն ուսումնական հաստատություն` ասում է Մուստաֆան:
Նրանք գոհ են հայերի լավ վերաբերմունքից:
Իսկ այսօր երեկոյան Ումութի ելքի օրինական թույլտվության տրամադրումից հետո, նրանք կմեկնեն Վրաստան եւ այնտեղից հայրենիք։ Հայաաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան ու տեղափոխումը կապահովվի երրորդ երկրի կողմից: Կարսում բոլորը սպասում են, պետք է գնանք՝ ասում է Մուստաֆան:

Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх