Ամերիկացի հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Երաժիշտի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19: 00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում: Երեւանում ելույթ ունենալը թավջութակահարի համար մեծ իրադարձություն է, նրա կապը Հայաստանի հետ բավականին խորն է: Յանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Կովկասի տարածաշրջանում: Նրա մայրը ծնվել եւ մի քանի տարի անցկացրել է Երեւանում, այդ պատճառով էլ հայկական մշակույթը եղել է թավջութակահարի երաժշտական ժառանգության անբաժանելի մասնիկը: Յանը ջութակին սիրահարվել է 5 տարեկանում, երբ առաջին անգամ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի համերգին, իսկ նրա ամենաազդեցիկ ուսուցիչներից է եղել հայտնի ջութակահար Սուրեն Բագրատունին: Իր կարիերայի ընթացքում Յանն աշխատել է այնպիսի հայտնի անունների հետ, ինչպիսիք են՝ Անդրեա Բոչելին, Գլորիա Էստեֆանն ու Սթինգը: Աշխարհահռչակ թավջութակահարի երեւանյան համերգի առաջին հատվածում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունից, կլինեն նաեւ հեղինակային գործեր: Երկրորդ հատվածում Յանին կմիանան նաեւ հայտնի հայ երաժիշտներ, կհնչի ջազ երաժշտություն, որտեղ ներառված կլինեն հայտնի երաժշտությունների գործիքավորումներ, ավելի քան 10 լեզուներով երաժշտական կատարումներ, այդ թվում՝ հայերեն: |