Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցավ Հայաստանի դուքենդոյի առաջնությունը, որի ընթացքում համարներ ներկայացրին Դուքենդոյի ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզիկները։ Վարդանյանն իր ելույթում նախևառաջ շնորհակալություն հայտնեց իրեն նման գնահատականի արժանացնելու համար, ապա իր հիացմունքն արտահայտեց նոր սերնդի վերաբերյալ: Նա նկատեց՝ այս երեխաների մեջ մեր հայրենիքի ապագա պաշտպաններն են. նրանց աչքերից երևում է պատասխանատվության և հայրենասիրության մեծ զգացում։ Վարդանյանի խոսքով՝ պատերազմող երկրի համար շատ կարևոր է, որ նոր սերունդն իր մեջ կրի այդ արժեքները: Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին մոտ 350-400 տարբեր քաշային կարգի մարզիկներ: Նրանք ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: |