ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Արման Վարդանյանը Միջազգային Դուքենդոի ֆեդերացիայի պատվավոր անդամ
15:45, 18.11.2018
2645 | 0

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցավ Հայաստանի դուքենդոյի առաջնությունը, որի ընթացքում համարներ ներկայացրին Դուքենդոյի ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզիկները։
Միջոցառման պատվավոր հյուրն էր «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Հյուրերի թվում էին նաև սպորտի վաստակավոր մարզիչներ, դերասաններ և այլք:
Աշխարհի Դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի և Հայաստանի Դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի կողմից Արման Վարդանյանին շնորհվեց Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչում:

Վարդանյանն իր ելույթում նախևառաջ շնորհակալություն հայտնեց իրեն նման գնահատականի արժանացնելու համար, ապա իր հիացմունքն արտահայտեց նոր սերնդի վերաբերյալ:

Նա նկատեց՝ այս երեխաների մեջ մեր հայրենիքի ապագա պաշտպաններն են. նրանց աչքերից երևում է պատասխանատվության և հայրենասիրության մեծ զգացում։

Վարդանյանի խոսքով՝ պատերազմող երկրի համար շատ կարևոր է, որ նոր սերունդն իր մեջ կրի այդ արժեքները:
«Միասնություն» շարժման ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը, մարզիչներին՝ իրենց կատարած անձնվեր գործի համար՝ ընդգծելով, որ նման կրթությամբ ու մոտեցումով միայն կարելի է ճիշտ դաստիարակել հայ ժողովրդի զավակներին:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին մոտ 350-400 տարբեր քաշային կարգի մարզիկներ: Նրանք ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Lurer.com

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
դեպի վեր