МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Завтра+20 °C
Յուղոտ մազեր. ինչպե՞ս խնամել
23:06, 18.04.2013
17956 | 0

Շատ կանանց է տանջում այն փաստը, որ անգամ ամենապրոֆեսիոնալ վարսահարդարի մոտ մազերը հարդարելուց մի քանի ժամ անց սանրվածքը կորցնում է տեսքը: Բայց մեղավորը ոչ թե վարսահարդարն է, այլ յուղոտ գլխամաշկը:


Յուղոտ մազերին ճիշտ խնամք ապահովելու համար նախ պետք է ճշտել ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի պատճառները: 14-15 տարեկան հասակում հիմնական պատճառը կարող է լինել էնդոկրին և նյարդային համակարգերի աշխատանքի խափանումը: Դա կարող է շարունակվել մինչև 25-30 տարեկանը:


Հաճախ էլ գլխամաշկի ճարպը սեբորիայի նշան է, որը համակցվում է դեմքի, կրծքի ու մեջքի ցանով: Ճարպագեղձերի աշխատանքի խաթարման պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակության խանգարումները, որոնք շատ դեպքում սթրեսների ու էկոլոգիական գործոնների հետևանք են:

Ի՞նչ անել՝ այդ հավերժ թվացող խնդրից մեկընդմիշտ ազատվելու կամ գոնե այն թեթևացնելու համար:


Ամենօրյա խնամք


Առաջին հերթին անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ ընտրել մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները: Պետք է ընտրել հատուկ շամպուն, որը կպարունակի ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնող նյութեր:


Միացե՛ք մեր ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ էջին


Ոչ մի դեպքում չի կարելի գլուխը լվանալ շատ տաք ջրով. դա միայն խթանում է ճարպագեղձերի ակտիվացումը:


Խորհուրդ է տրվում նաև չտարվել մուսերով, լաքերով ու գելերով. կեղտն ու փոշին հեշտությամբ խառնվում են այդ նյութերին՝ է´լ ավելի արագացնելով մազերի յուղոտման գործընթացը:


Ընդհանրապես յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում կարճ կտրվածքներ անել, քանի որ երկար մազերի դեպքում խնամքը մի քանի անգամ բարդանում է:


Կարելի է նաև քիմիական գանգրացում կատարել (завивка) . այն նվազեցնում է ճարպը:


Վիտամին В-ն և С-ն (երկաթ ու ծծումբ), վիտամինային կոմլեքսները, նույնպես օգտկար են յուղոտ մազերի դեպքում:

Խորհուրդ չի տրվում գլխի մերսումը, մանր ատամներով սանրով մազերը սանրելը:


Յուղոտ մազերը չպետք հաճախակի լվանալ, քանի որ դրանից մաշկի և մազերի պաշտպանիչ շերտը վնասվում է, և յուղայնությունը ոչ թե պակասում է, այլ ավելանում: Խորհուրդ չի տրվում նաև մազերին շատ ձեռք տալ:


Յուղոտ մազերը խնամելու համար անհրաժեշտ է ընտրել եղինջի, շալֆեի, ծովային ջրիմուռների լուծույթով, պրոտեիններով, A, C, K վիտամիններ պարունակող շամպուններ:


Խորհուրդ է տրվում ձվի դեղնուցով, գերչակի կամ կտավատի ձեթով դիմակներ:


Կան մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել տնային պայմաններում.


Դիմանկներ և լոսյոններ գլխամաշկի համար


Որպեսզի մազերը շուտ չյուղոտվեն, գլխամաշկը սրբեք 50 մլ օղի, 10մլ 3- տոկոսանոց բորային սպիրտ, 1 թեյի գդալ լիմոնի հյութ պարունակող թուրմով: Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել ամեն օր կամ մազերը կեղտոտվելու դեպքում:


Գլուխը լվանալուց առաջ կարելի է մազերին քսել սովորաական կեֆիր և 15-20 րոպե անց՝ լվանալ:


Յուղոտ մազերի համար լավագույն բույսը կալենդուլան է. բույսն օգտագործում են թուրմի տեսքով: Ծաղիկների թուրմը խառնեք օղու հետ (1: 10) և քսեք գլխամաշկին: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել երկու օրը մեկ անգամ` մեկ ամիս շարունակ: Բուժումը կարելի է կրկնել մեկ ամիս անց:

Մի´ մոռացեք նաև սննդակարգի մասին. կերեք կաթնամթերք, ձու, թարմ բանջարեղեն, մրգեր, սահմանափակեք կամ ընդհանրապես ձեր կերակրացանկից հանեք կենդանական յուղի օգտագործումը` փոխարինելով այն բուսականով:


Խորհուրդ չի տրվում նաև պահածոների, աղի և կծու սննդի օգտագործումը: Պետք է սահմանափակել նաև սուրճը, քաղցրավենիքը, ալկոհոլը: Փոխարենը խորհուրդ է տրվում շատ զբոսնել, զբաղվել սպորտով:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մհեր Մկրտչյան
наверх