МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Завтра+22 °C
Մազերը երկարեցնող դիմակ. 15 սմ 1 ամսում
23:09, 18.04.2013
47879 | 11

Եթե ուզում ես շատ արագ աճեցնել մազերդ, փորձիր LADYNEWS-ի առաջարկած հրաշք դիմակը, որը կարող է երկարեցնել մազերդ 15սմ-ով ընդամենը մեկ ամսում: Դիմակը դրեք 1 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ:


Մանանեխով դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճ. գդալ չոր մանանեխի փոշի, 2 ճ. գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ. գդալ ձիթապտղի կամ կռատուկի յուղ, 2 թ. գդալ շաքարավազ:


Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, ավելացրու մյուս բոլոր բաղադրիչները և լավ խառնիր: Քսեք մազարմատներին, խուսափեք մազերի ծայրերը դիմակով շփելուց: Լավ քսեք գլխամաշկին, ծածկեք տոպրակով և տաք գլխարկ դրեք կամ փաթաթեք սրբիչով:


Դիմակը պահեք 15-60 րոպե' կախված նրանից, թե ինչքան ուժեղ է «վառում» մանանեխը:


Այնուհետև հեռացրեք դիմակը գոլ ջրով, լվացեք մազերը շամպունով: Լավագույն արդյունքի համար կարող եք նաև հատուկ՝ մազերի սնուցման և աճի համար նախատեսված բալզամ օգտագործել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մհեր Մկրտչյան
наверх