Հոլ արա, ***ոն, պտույտդ՝ տեղում, Տարրական նյութը մարդն է լոկ խեղում, Երկուսից մեկի ճամփան է շեղում, Մեկելի մոտ էլ գրգիռն է զեղում։ Հադրոնային է բախիչը ու մեծ, Չեզոք է արդյո՞ք բանը տարամետ, Թուլատի նման այստեղ ու այնտեղ, Պեծին տալով է կրակը անթեղ։ Էս զույգությունը վիճարկելի է, Ինչ տրոհում են՝ կամ էգ է, կամ որձ, Քառասուն տարի -սակարկելի է, Չասեք, թե Հիգսը տղեկ էր անփորձ։ Այնշթայնին բերեք, նրան էլ ասեք, Որ տվյալները թերի են գալիս, Եթերի քամին, որ հողմում դասեք, Խավար է, թե լույս՝ խուտուտ է տալիս։ Հեգնաբար ժպտու՞մ, խնդու՞մ եք անձայն, Հաճույքից հետո ի՞նչն է երկարում, Դադար եք պահում որի համաձայն, Չփլախին շորով հո՞ չեք նկարում։ Սկալյար թիվ է ձեր ժամանակը, Կուզեք բախիչում երազանք պահեք, Գոհարազա՞րդ է քառամանյակը․ Չհնչած հարցին մի արձագանքեք։ |