МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Завтра+28 °C
Արվեստը որպես միասնության և ոչ թե բաժանարար գծերի տարածք
14:55, 25.07.2020
2104 | 0

Արվեստը որպես միասնության և ոչ թե բաժանարար գծերի տարածք



«Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով հայտնել էինք, որ հուլիսի 20-ին, Նիդերլանդների ժամանակով ժ. 11.30-ին` Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում, ուղիղ միացմամբ ''ArtաՍահման'' ցուցասրահում կներկայացվի հոլանդաբնակ Ալիկ Ասատրյանի «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքները։
Նաև ասել էինք այն մասին, որ մինչ արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի աշխատանքները ցուցադրելը` նույն միջոցառման շրջանակներում, երևանի ժամանակով ժ. 12։00 «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնում կբացվի Գրիգոր Մանուկյանի հերթական քանդակը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այնուհետև Երևանի ժամանակով 13։00-ին նկարիչներ՝ Էդվարդ Տեր Սահակյանի, Արեգ և Աշխեն Քեշիշյանների ցուցահանդեսը:

Եվ ահա ուղիղ եթերում` նաև մեր ընթերցողները հնարավորություն ունեցան հետևելու Հոլանդաբնակ մեր հայրենակից արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի, Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում Հաագայի իր բնակարանից ներկայացրած «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքների յուրատեսակ ցուցադրությանը: Անցյալ տարի նույն փառատոնի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումից հետո
Երևանը հարստացավ 30 քանդակներով: Քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներից մեկը ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիրի մանկավարժ, նկարիչ-քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Ցավոք հաջորդ օրը միջոցառման փայլը մթագնեց արտառոց մի դեպքով, երբ իրավապահները աշակերտների, ծնողների ու հանրության ներկայությամբ` որպես իրավախախտներ բերման ենթարկեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վիգեն Ավետիսին և մյուս մանկավարժներին: Հարցը նրանում է, որ կրթհամալիրին հարող տարածքն արդեն տարիներ մաքրվում, բարեկարգվում է, այս տարի էլ Սասնալանջ տարածքը` փառատոնի շրջանակներում նվիրվեց հայ ժողովրդի «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսին` վերածվելով ազատ մշակութային ստեղծագործական տարածքի: Չգիտես ինչու հարևան մանկապարտեզի տնօրինությունը ուզում է խաթարել տարածքի միասնությունը` զրկել ամբողջականությունից` ցանկապատել-ցանցապատել այն:
Նման հարցերը պետք է լուծել հաշտ ու խաղաղ, քաղաքակիրթ եղանակով, հասարակության շահերից ելնելով, այլ ոչ թե ուժի դիրքերից: Ոչ մի դեպքում այն չպիտի վնասի հասարակության շահերը, ստվեր նետի մատաղ սերնդի գեղադիտական ու մշակութային ճաշակին:




Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
308 | 0
00:09, 09.03.2024
865 | 0
наверх