Մի տղամարդու սրտի կաթված է պատուհասում, բայց նրան կարողանում են հասցնել հիվանդանոց, վիրահատել ու փրկել: Վիրահատությունից հետո արթնացած բախտավորը, երբ բացում է աչքերը, կողքին տեսնում է իրեն խնամող միանձնուհի բուժքրոջը: Երբ գիտակցությունը լիովին վերագտնում է, հասկանում է, որ կաթոլիկ եկեղեցու հիվանդանոցում է հայտնվել: Միանձնուհի բուժքույրը, տեսնելով, որ հիվանդը կարող է խոսել, հարցնում է, թե նա ինչպես է վճարելու բուժման համար, արդյոք ո՞ւնի բժշկական ապահովագրություն: Տղամարդը տխրամած պատասխանում է. -Բժշկական ապահովագրություն չունեմ: Միանձնուհի բուժքույրը երկրորդ հարցն է տալիս. -Իսկ բանկում փող ունե՞ք: -Ո՜չ, բանկում փո՛ղ չունեմ, - լինում է պատասխանը: -Իսկ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը կարո՞ղ է ձեզ օգնել, - հարցնում միանձնուհին: -Ընդամենը մի քույր ունեմ՝ մի պառաված օրիորդ, որը մենաստանում է ապրում: Միանձնուհի բուժքույրը բարկացած արձագանքում է. -Միանձնուհիները պառաված օրիորդներ չեն, նրանք ամուսնացած են Աստծո հետ: -Այդ դեպքում, - ասում է հիվանդը, - վճարագիրը փեսայիս ուղարկեք: |