ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հումոր. «Այդ դեպքում, - ասում է հիվանդը, - վճարագիրը փեսայիս ուղարկեք»
20:15, 29.03.2021
3168 | 0

Մի տղամարդու սրտի կաթված է պատուհասում, բայց նրան կարողանում են հասցնել հիվանդանոց, վիրահատել ու փրկել: Վիրահատությունից հետո արթնացած բախտավորը, երբ բացում է աչքերը, կողքին տեսնում է իրեն խնամող միանձնուհի բուժքրոջը: Երբ գիտակցությունը լիովին վերագտնում է, հասկանում է, որ կաթոլիկ եկեղեցու հիվանդանոցում է հայտնվել: Միանձնուհի բուժքույրը, տեսնելով, որ հիվանդը կարող է խոսել, հարցնում է, թե նա ինչպես է վճարելու բուժման համար, արդյոք ո՞ւնի բժշկական ապահովագրություն:

Տղամարդը տխրամած պատասխանում է.

-Բժշկական ապահովագրություն չունեմ:

Միանձնուհի բուժքույրը երկրորդ հարցն է տալիս.

-Իսկ բանկում փող ունե՞ք:

-Ո՜չ, բանկում փո՛ղ չունեմ, - լինում է պատասխանը:

-Իսկ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը կարո՞ղ է ձեզ օգնել, - հարցնում միանձնուհին:

-Ընդամենը մի քույր ունեմ՝ մի պառաված օրիորդ, որը մենաստանում է ապրում:

Միանձնուհի բուժքույրը բարկացած արձագանքում է.

-Միանձնուհիները պառաված օրիորդներ չեն, նրանք ամուսնացած են Աստծո հետ:

-Այդ դեպքում, - ասում է հիվանդը, - վճարագիրը փեսայիս ուղարկեք:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր