МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +16 °C Завтра+19 °C
Պիտի համաձայնվեմ Մ. Մինասյանի հետ՝ ընդդիմության խնդիրը Փաշինյանի հեռացումն էր և այն լուծել չստացվեց, իսկ փաստարկն այն է, որ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ. Զոհրաբյան
00:26, 15.04.2021
1124 | 0

Պետք է համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ՝ այո, ընդդիմադիր կոալիցիայի խնդիրը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն էր, քանի որ Նիկոլը պարտված ղեկավար է, իսկ պարտված ղեկավարը չի կարող լուծել պատերազմի հետևանքները և վերջ: Բայց խնդիրը չստացվեց լուծել, ես չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, ինքս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ փաստարկներ և հակափաստարկներ կարող եմ բերել, թե ինչու չստացվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստամ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Արմնյուզ» ՀԸ-ին տված հարցազրույցում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դիտարկմանն առ այն, որ «Ընտրություն» օպերացիայով Նիկոլ Փաշինյանը հետ բերեց բանակը իր ենթակայության տակ, և այդ ընտրությունների կազմակերպման մեջ իրենց բոլորն ունեին իրենց շահերը, ընդդիմությունը՝ ևս, որովհետև ընդդիմությունը զրկվել էր իմաստից:


«Ամենամեծ փաստարկն այն է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ, եթե դա այդպես չլիներ, ընդդիմության ճանապարհային քարտեզը հստակ կաշխատեր: Բայց գործ ունենք մի գործչի հետ, ում գործողությունները, էմոցիաները, քայլերը, հայտարարությունները բացարձակապես դուրս են քաղաքական տրամաբանությունից: Ուստի ո՞րն է ելքը, թողնել, որ Նիկոլ Փաշինյանը մնա մինչև 2023 թվակա՞նը, թե՞ գնալ արտահերթ ընտրությունների և անել ժողովրդի կամքով իշխանափոխություն», - ասաց Զոհրաբյանը:



Շարունակությունը կարդացեք այստեղ

Автор: Դավիթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Դավիթ
13:18, 23.07.2021
2060 | 0
наверх