МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Завтра+29 °C
ՍԹԱՓՎԵՆՔ
21:23, 22.05.2021
1604 | 0
Պատերազմում կարող է լինել պարտություն։ Արժանապատիվ պարտություն՝ կռվի դաշտում։ Պատերազմում կարող է լինել նաև խայտառակություն։ Դա համացանցում այսօր տարածված տեսանյութի դեպքն է։
Ասում ենք՝ խելքի գանք։ Դեմ չեմ, բայց խելքի գալու համար նախ և առաջ հարկավոր է ոչ թե «աշխարհածավալ» մեծամտություն, որի պակասը երբեք չենք զգում, այլ․․․ խելք։
Կասեք՝ այդ վերևներն է, որ․․․
Վերևներն էլ մենք ենք, ներքևներն էլ մենք ենք․․․
ԼՏՊ-ականներն էլ մենք ենք, սերժականներն էլ մենք ենք, քոչարյանականներն էլ մենք ենք, «այսօրվականներն» էլ մենք ենք․․․
Բնա՛վ այնպես չէ, թե միայն Խաչատրյանն ու Սարյանն ենք մենք։
Մենք ենք․․․ բոլորս։
Եվ մի՛ վիրավորվեք․ երկիրը չթալանելու, մաֆիա չստեղծելու, ընտրություններ չկեղծելու, կռված տղա «չխաղալու», արդար լինելու, մենք մեզ չուտելու համար, այո՛, առաջին հերթին հարկավոր է, որ մենք՝ բոլորս, գոնե հիմա, գոնե այսօր, գոնե մի քիչ․․․ գանք խելքի։
Ապշել կարելի է․ եղեռն տեսած ժողովո՞ւրդն էլ նույնիսկ հարյուր տարի հետո խելքի չգա․․․
Հազար տարի երազի ունենալ անկախ պետություն, բայց ունենալուն պես անի բզիկ-բզիկ։ Այդ անկախության ու այդ պետության համար դառնա գիշատիչ․․․
Հազար տարում մեկ անգամ հաղթի ու դրա գինը չհասկանա։ Այդ հաղթանակն անգամ նվիրի թշնամուն։
Չասեք՝ դա նրանք․․․
Նրա՛նք էլ մենք ենք․․․

19.05.2021
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Գուրգեն Միքայելյան
18:43, 20.01.2024
454 | 0
14:25, 02.09.2023
864 | 0
21:23, 22.05.2021
1605 | 0
20:35, 17.05.2021
2398 | 0
21:12, 14.05.2021
1654 | 0
17:35, 03.04.2021
1874 | 0
20:55, 08.02.2021
7286 | 0
20:54, 08.02.2021
6681 | 0
наверх