МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Завтра+29 °C
Սոնայի ֆիլմը Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց
13:13, 01.06.2021
1383 | 0


Բռա՜վո, ՍՈՆԱ

Հաագայի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը ՝ Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ Ալիկ Ասատրյանի դուստրը, այսօր Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց իր 2 րոպեանոց ֆիլմով, որը Քովիդի մասին էր` մարդու, բնության ու կյանքի մասին: «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է Սոնային հոլանդական MENA կինոփառատոնում առաջին մրցանակի արժանանալու համար:

Կարծում ենք մեր բազմահազար ընթերցողները կմիանան շնորհավորանքներին

Մաղթենք նրան հետագա հաջողություններ:

Ժուրիի զեկույցը Սոնայի ֆիլմի մասին.

«Սոնան կարողացավ կապ հաստատել իր և շրջակա բնության տարրերի միջև: Երբ Քովիդի ընթացքում մարդկային հարաբերությունները վատթարանում են և սահմանափակվում են Քովիդ համաճարակի պահանջներով, ստեղծողը այլ բան չունի, քան կապվել այս մոլորակում մեզ հետ ապրող բնության կենդանի էակների հետ: Դա կյանքի և շարժման հաղթանակ է և ծաղիկի կրկնակի հաղթանակ, որն ինքնաբերաբար աճում է ճանապարհի կենտրոնում...»

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
наверх