MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +4 °C ... +9 °C Yarın:+9 °C
Անձրևներից արձակուդ վերցրած կիրակին` Մաստրիխտում
14:20, 14.11.2023
470 | 0

Անձրևներից արձակուդ վերցրած կիրակին` Մաստրիխտում



Հայազգի Սերվատիուսի հոգևոր շնչով ապրող հնամենի Մաստրիխտ քաղաքին նոր որակ է հաղորդում ներկայումս գործող «Անի» հայ համայնքն իր Սուրբ Կարապետ եկեղեցով, որի մուտքին ծածանվում են են Հայաստանի ու Նիդերլանդների դրոշները: Կիրակին` ինչպես ծիածանի գույնզգույն կամարի ներքո անցնող կախարդական երազանք, ընդհատել էր տևական ու անընդհատ քսանչորսօրյա անձրևների շարքը` օրը տրամադրող, յուրահատուկ ու գեղեցիկ դարձնելով: Վերջերս համայնք այցելության եկած Նիդերլանդներում Հայաստանի նորանշանակ դեսպան Վիկտոր Բիյագովից հետո, այս անգամ Մաստրիխտի հայ համայնք պատիվ էին արել այցել` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը և այս օրերին Բրյուսելում անցկացված «Հայաստանի ռազմա-վարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի կազմակերպիչներից` ԵՀՄ փոխնախագահ, գործարար Արտակ Սերգոյանը:
Հյուրերը նախ եղան կիրակնօրյա դպրոցում, ծանոթացան սաների աշխատանքներին, ապա հանդիպում ունեցան հայ համայնքի ակտիվի հետ:

Ատենապետ Լևոն Սարգիսը հյուրերին ներկայացրեց տեղեկատվություն` իրենց կառույցի գործունեություն և տեղական իշխանությունների հետ կապի մասին: Գլխավոր հանձնակատարը խոսեց ներկա մարտահրավերների, Բրյուսելյան աշխատանքային այցի մասին: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, քննարկվել են համայնքային գործընթացները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Այնուհետև նա պատասխանեց ներկաների և «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերում հնչեցրած հարցերին:


Ամենագեղեցիկ անակնկալը, սակայն, առջևում էր, երբ տետրերով, համերաշխ իրար կողք-կողքի շարվեցին երեխաները ու սկսեցին կարդալ ու երգել: Արժանին պետք է մատուցել խմբավար Արտակ Ոսկանյանին, որին հաջողվել է բավական կարճ ժամանակահատվածում` մի քանի շաբաթվա ընթացքում երգչախումբ ձևավորել: Արտակը երեխաների հետ պարապելու է գալիս հարևան Գերմանիայի Քյոլն քաղաքից ու չի ափսոսում ոչ ճանապարհի, ոչ ծախսված ժամանակի ու ոչ էլ միջոցների համար: «Իմ նպատակը երեխաներին հայ պահելն է» - ասում է նա: Երեխաների ոգևորող երգը` ծափերի ուղեկցությամբ, անտարբեր չթողեց ներկաներին, իսկ գործարար Արտակ Սերգոյանը` հենց տեղում խոստացավ, երեխաներին ապահովվել համապատասխան բեմական զգեստներով:


Հայ համայնքի հետ ունեցած հանդիպումից հետո, հյուրերը Մաստրիխտի Սբ.Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամներ` Արմանդ Կարաօղլանի և Վազգեն Սարգիսի ուղեկցությամբ եղան հայկական խաչքարի մոտ, այցելեցին Սերվատիուսի բազիլիկ եկեղեցի: Վազգեն Սարգիսը, ով վերջերս Երևանում մասնակցում էր սփյուռքի իրավաբանների համագումարին և Նիդերլանդահայ իրավաբանների միության հիմնադիր-նախագահն է, բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց Մաստրիխտ քաղաքի, մասնավորապես քաղաքը խորհրդանշող հայազգի Սուրբ Սերվատիուսի մասին, ում պատվին Մաստրիխտում շատ հուշարձաններ կան, փողոց, կամուրջ և այլն:

Հետաքրքիր էր Սերվատիուսի թանգարանը, որտեղ պահվում են եզակի նկարներ, քանդակներ, մասունքներ ու այլ նմուշներ:


Սերվատիուսը` 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի, մասամբ էլ Գերմանիայի տարածքում։ Սերվատիուսն է հանդիսացել քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը այս երկրներում: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է Մաստրիխտում 384 թվականին: «Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Ամեն տարի, մայիսի 13-ից սկսած, Լիմբուրգի նահանգի Մաստրիխտ քաղաքում կաթոլիկ եկեղեցին մեծ շուքով ու հանդիսությամբ Սերվատիուսին նվիրված տոնակատարություններ է կատարում, որին ակտիվորեն մասնակցում է մեր հայ համայնքը, ի դեպ նրանց ի պահ է տված եկեղեցու դռների բոլոր բանալիներնը: Նաև հետաքրքրական է փաստը, որ Սերվատիուսի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն ունի:

Օրը` քաղաքին ծանոթանալով չավարտվեց: Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պատվիրակները` Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, հանդիպեցին Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի պատվո հյուպատոս Վիլի ֆան դե Կերկհոֆին, ով հանձնառություն է վերցրել իր կապերն ու հեղինակությունը օգտագործելով նպաստել հայ հոլանդական կապերի ամրապնդմանը: Զրույցի ընթացքում կարևորվեց Նիդերլանդների հարավային նահանգների հետ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցությունը` բիզնես ոլորտում, գործարար պատվիրակությությունների փոխայցելություններն ու զանազան ծրագրերի առաջնահերթությունները: Քննարկվեցին քաղաքական և տնտեսական, մշակութային փոխգործակցության խորացման կոնկրետ հարցեր:

Տեղումներից արձակուրդ վերցրած կիրակին, երբ ավարտին էր մոտենում` կրկին երկնքից մաղեց անձրևը, բացվեցին անձրևանոցներն ու թրջվեցին մայթերն ու փողոցները: Այնուհանդերձ Մաստրիխտյան նոյեմբերյան աշնանային օրը` հիշողության մեջ մնաց Սերվատիուսյան հայկականությամբ` ջերմ ու անմոռաց:

Երկուշաբթի սփյուռքի գլխավոր հանձնակատարին, սպասում են մեկ այլ ջերմ, հայկական օջախում` այս անգամ Հաագայի Աբովյան մշակութային միությունում` անկախ եղանակից:

Hay Azian

Maastricht 12.11.2023

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Նիդերլանդական Օրագիր
20:28, 24.12.2023
431 | 0
yukarı